Հայերեն


Սարգսյանի անսպասելի որոշումների հետևանքները

Քաղաքականություն

«Ժողովուրդ»-ը գրում է․

Վերջին շրջանում Հայաստանում հաճախ կայացվում են այնպիսի որոշումներ, որոնց տրամաբանությունն այդպես էլ անհասկանալի է մնում: Օրինակները բազմաթիվ են: Տարբեր գերատեսչություններ են միացումը, որոշ ժամանակ անց կրկին տարանջատվում, կառույցներ են ստեղծվում, ապա` լուծարվում: Վերջին թարմ օրինակը Սերժ Սարգսյանի այսօրվա անսպասելի որոշումն էր: Ինչպես հայտնի է, այսօր լուծարվեց «Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը: Հիշեցնենք` ԱԱԽ քարտուղարի աթոռը երկու տարի թափուր մնալուց հետո այս տարի վերջապես գտավ իր «տիրոսջը»: ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանին փոխարինեց ԱՊՀ տնտեսական խորհրդի նախկին անդամ Արմեն Գևորգյանը: Այժմ ամեն ինչի մասին ըստ հերթականության և փաստերով. Ինչպես ստեղծվեց ԱԱԽ-ն Գաղտնիք չէ, որ ԱԱԽ-ն ստեղծվել է հատուկ Արթուր Բաղդասարյանի համար, ով այդ պաշտոնին նշանակվեց 2008 թվականի մայիսի 4-ին: 2008-ի փետրվարի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն և ՕԵԿ-ը ստորագրել էին կոալիցիոն հուշագիր, ինչի արդյունքում պաշտոն ստացավ Բաղդասարյանը, որպեսզի ընդդիմությանը դավաճանելուց հետո անելիք ունենա: Այս կառույցում հանուն Արթուր Բաղդասարյանի աշխատակազմ ստեղծվեց, որտեղ տեղավորվեցին նրա թիմակիցները (բնականաբար, նրանք նոր ԱԱԽՔ-ի նշանակումից հետո պետք է լքեին տարածքը): 2012 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո ՀՀԿ-ն և ՕԵԿ-ը կրկին կոալիցիա կազմեցին, որը պահպանվեց նաև 2013 թվականի նախագահական ընտրություններից հետո, սակայն ավարտվեց 2014 թվականին, երբ հրաժարական տվեց վարչապետ Տիգրան Սարգսյանը, իսկ Արթուր Բաղդասարյանին էլ Ս. Սարգսյանը չվստահեց վարչապետի պաշտոնը, որն էլ առաջացրեց ՕԵԿ-ի դժգոհությունը: Կոալիցիայից դուրս գալուց հետո նա հրաժարական ներկայացրեց նաև ԱԱԽ քարտուղարի պաշտոնից և մինչև վերջերս այդ պաշտոնը թափուր էր մնացել: ԱԻՆ-ի ստեղծումը, ՏԿԱԻՆ դառնալն ու տարանջատումը ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը ևս ստեղծվել է 2008 թվականին և կրկին ՕԵԿ-ի համար: Այդ ժամանակ նախարար նշանակվեց Մհեր Շահգելդյանը: Դրանից հետո նախարարի պաշտոնը երկար տարիներ զբաղեցրեց Արմեն Երիցյանը, իսկ արդեն 2014 թվականին, երբ Արմեն Գևորգյանը հրաժարական տվեց ՏԿ նախարարի պաշտոնից, այն միացվեց ԱԻՆ-ին, և Երիցյանը դարձավ սուպեր-նախարար: Արդեն 2016 թվականին այս միացյալ նախարարությունը դարձավ կոալիցիայի «զոհ»: ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի հետևանքով Դավիթ Լոքյանին նախարարի պաշտոն տալու համար միացյալ նախարարությունը կրկին տարանջատեցին: Հետաքրքիր է, որ այս որոշմանն ամենաշատը դեմ հանդես եկան հենց ՕԵԿ-ականները, և այդ շրջանում ՀՅԴ-ն նրանց հիշեցրեց, որ ժամանակին ԱԻՆ-ը ստեղծվել էր հենց ՕԵԿ-ի համար: Ֆինանսների նախարարություն-ՊԵԿ ՀՀ-ում առաջին սուպեր-նախարարը Գագիկ Խաչատրյանն էր, ով մինչ այդ զբաղեցնում էր ՊԵԿ նախագահի պաշտոնը: Նա նշանակվեց 2014 թվականի մայիսի 1-ին, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, կառավարությանն առընթեր Պետական եկամուտների ծառայությունը միացվեց ֆինանսների նախարարությանը: Հրամանագրով սահմանվեց, որ «Մաքսային ծառայության մասին», «Հարկային ծառայության մասին» եւ այլ օրենքներով նախատեսված մաքսային և հարկային վերադաս մարմինների ղեկավարը ֆինանսների նախարարն է: Միացյալ նախարարությունը տարանջատվեց 2016 թվականի մարտի 1-ին, որից հետո Գագիկ Խաչատրյանը դարձավ Ֆինանսների նախարար, իսկ ՊԵԿ նախագահ նշանակվեց այդ ժամանակ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հավսեփյանը: Այս ամբողջ փոխատեղումները մեկ անգամ ևս գալիս են ապացուցելու, որ Հայաստանում պաշտոններ ստեղծվում կամ լուծարվում են կոնկրետ մարդկանց համար: Թվարկված նախադեպերը հենց այդ երևույթի ապացույցն են. երկար ժամանակ ԱԱԽ քարտուղարի պաշտոնը թափուր պահելուց հետո Ս. Սարգսյանն այդ պաշտոնում նշանակում է Արմեն Գևորգյանին, իսկ դրանից շատ կարճ ժամանակ անց այսպիսի ուշագրավ որոշում կայացնում: Արթուր Բաղդասարյանի՝ ԱԱԽ քարտուղար նշանակելուց հետո բազմաթիվ էին որակումներն այն մասին, որ դեռ այն ժամանակ ՕԵԿ նախագահն ԱԱԽ-ի աշխատակազմում նշանակել է իր մտերիմներին, և, փաստորեն, Սերժ Սարգսյանի որոշմամբ այդ մարդիկ դարձան գործազուրկ: Առհասարակ, այսպիսի մյուս բոլոր որոշումների դեպքում էլ առաջին հերթին կրճատվել է աշխատակազմը, և առանց այն էլ գործազրկության բարձր մակարդակի դեպքում այս հանգամանքն իրոք մտահոգիչ է: Մնում է հասկանալ երկրի ղեկավարության այսպիսի որոշումների տրամաբանությունը…

Փաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ»
Ամենադիտված