Հայերեն


Ծեծելով սպանել է ժամանցային համալիրի տնօրենին

Հասարակություն

1in.am

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Յուրի Բաղդասարյանի նախագահությամբ ավարտվել է Ալբերտ Քարհանյանի և Վարդան Գրիգորյանի գործի դատական քննությունը:

Դեպքը տեղի է ունեցել 2012 թվականի սեպտեմբերի 13-ին: Գործը Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան մուտք է գործել 2015 թվականի մարտին, իսկ դատավճիռը կայացվել է օրերս:

1990 թվականին ծնված Ալբերտ Քարհանյանը 2011 թվականի ամռանը զորակոչվել է պարտադիր զինծառայության: 2012 թվականի սեպտեմբերի 13-ից զինծառայող Ալբերտ Քարհանյանը, լինելով սպորտսմեն, ՀՀ ԶՈւ ԳՇ պետի հրամանով գտնվել է ՀՀ սամբոյի ֆեդերացիայի տրամադրության տակ՝ միջազգային մրցաշարի մեկնելու համար:

Նույն օրը Ալբերտը զանգահարել է իր ընկերոջը՝ Վահրամ Գրիգորյանին: Ընկերները պայմանավորվել են հանդիպել Աբովյանի «Մա պլազա» ժամանցային համալիրի մոտ:

Ժամը 23-ի սահմաններում Ալբերտը գնացել է «Մա պլազա» և բակում պատահաբար հանդիպել է գործով երկրորդ ամբաստանյալին՝ Վահրամ Գրիգորյանի եղբայր Վարդան Գրիգորյանին: Նրանք զրուցել են, այդ ընթացքում նրանց է մոտեցել Վահրամը:

Ըստ մեղադրանքի՝ այս երեքին է մոտեցել «Մա պլազա» համալիրի տնօրեն Մկրտիչ Խ.-ն, ում նաև «Մերուժ» են ասել, և առաջարկել է գնալ… շոգեբաղնիք: Երբ երիտասարդները մերժել են առաջարկը, համաձայն առաջադրված մեղադրանքի, Մկրտիչը հայհոյել է նրանց հասցեին:

Երիտասարդները սաստել են նրան: Մկրտիչը շարունակել է հայհոյել, ինչի պատճառով վիճաբանություն է առաջացել:

Ալբերտ Քարհանյանն ու Վարդան Գրիգորյանը ձեռքերով ու ոտքերով հարվածներ են հասցրել Մկրտիչ Խ.-ի մարմնի տարբեր մասերին, նրա առողջությանը պատճառել են միջին ծանրության վնաս:

Վիճաբանությունը դադարեցվելուց հետո, երբ երիտասարդները ցանկացել են հեռանալ, անցնել են փողոցը, Մկրտիչ Խ.-ն շարունակել է նրանց հասցեին հայհոյել:

Ալբերտն ու Վարդանը հետ են դարձել, մոտեցել են նրան, ու վեճը վերսկսվել է:

Ալբերտ Քարհանյանը, ըստ մեղադրանքի, «չնախատեսելով ու չցանկանալով Մկրտիչի առողջությանը ծանր վնաս հասցնել կամ մահ պատճառել նրան՝ չնայած պարտավոր էր ու կարող էր նախատեսել ծանր հետևանքների վրա հասնելը», մեկ անգամ ոտքով հարվածել է Մկրտիչ Խ.-ի կրծքավանդակին, ինչից վերջինս մեջքի վրա ընկել է գետնին, ստացել է գանգի թաղի կոտրվածք՝ կյանքին վտանգ սպառնացող ծանր վնասվածք:

Մկրտիչ Խ.-ն տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ օրեր անց՝ սեպտեմբերի 27-ին մահացել է գանգուղեղային տրամվայից:

Ալբերտ Քարհանյանին մեղադրանք էր առաջադրվել խմբի կազմում տուժողի առողջությանը միջին ծանրության վնաս հասցնելու և անզգուշաբար նրան մահ պատճառելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 109 հոդվածի 1-ին մասով:

Վարդան Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրվել խմբի կազմում տուժողի առողջությանը միջին ծանրության վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

Ալբերտ Քարհանյանը առաջադրված մեղադրանքներում իրեն մեղավոր է ճանաչել ու հրաժարվել է ցուցմունքներ տալուց:

Նախաքննական ցուցմունքում նա հայտնել է, որ դեպքի օրը «Մա պլազա» համալիրի բակում հանդիպել է Վահրամ Գրիգորյանի հետ: Իրենք խոսել են առաջիկա մրցումների մասին, քանի որ մի քանի օր անց պետք է մեկնեին ՌԴ՝ միջազգային մրցաշարի մասնակցելու:

Համալիրի բակում են եղել Ալբերտի ծանոթներից՝ Վարդան Գրիգորյանն ու էլի երկու երիտասարդ:

Ըստ Ալբերտի՝ ինքը համալիրի մոտով անցնելիս պատահական է որոշել մտնել «դիսկո»՝ տեսնելու, թե ով կա ծանոթներից:

Բակում զրուցելու ժամանակ նրանց է մոտեցել «Մերուժը»՝ տուժողը՝ ոչ սթափ վիճակում, առաջարկել է միասին «սաունա» գնալ: Տղաները մերժել են, համալիրի տնօրենը սկսել է հայհոյել:

«Ես ու Վահրամը նրան ասինք՝ չե՞ս ամաչում, տղուդ տարիքին ենք, ինչո՞ւ ես մեզ հայհոյում»:

Ըստ Ալբերտի՝ երբ կռվի առաջին փուլից հետո իրենք ցանկացել են հեռանալ, Մերուժը բղավելով հետ է կանչել: «Մենք ասինք՝ չմոտենանք, որ շառի մեջ չընկնենք… Բայց նա լկտի հայհոյանքներ տվեց մեր ընտանիքների հասցեին…»:

Երբ Ալբերտն ու Վարդանը մոտեցել են, տուժողը շարունակել է հայհոյել: «Ես նյարդայնացա, մի անգամ բոքսով խփեցի նրա դոշին»:

Այս հարվածից է տուժողը վայր ընկել ու ստացել գանգուղեղային տրավմա: Քարհանյանը պնդել է, թե տուժողի գլխին չի հարվածել: Դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության եզրակացությամբ՝ չի բացառվում, որ գանգուղեղային տրավմա տուժողը ստանար իր մարմնի բարձրությունից վայր ընկնելու հետևանքով…

Հենց հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության եզրակացությանը ծանոթանալուց հետո Ալբերտ Քարհանյանը լրացուցիչ ցուցմունք է տվել ու հայտնել. «Երբ տուժողը հայհոյեց իմ ընտանիքի անդամներին, մեկ անգամ հարվածեցի նրա կրծքավանդակին, ինչից նա վայր ընկավ ու, իմ հիշելով, չկարողացավ ոտքի կանգնել… Ես չէի պատկերացնում, որ նա հնարավոր է՝ վայր ընկներ, բայց քանի որ հարբած էր, չկարողացավ պահել հավասարակշռությունը… Ես ընդունում եմ իմ մեղավորությունը, խնդրում եմ իմ նկատմամբ ներողամիտ գտնվել: Կատարածիս համար զղջում եմ…»:

Ամբաստանյալ Վարդան Գրիգորյանն իրեն մեղավոր է ճանաչել մասնակի: Նա հայտնել է, թե մեկ-երկու հարված է հասցրել տուժողին, միջին ծանրության վնաս նրան չի հասցրել:

Վարդան Գրիգորյանը նույնպես հրաժարվել է դատարանում ցուցմունք տալուց:

Ըստ Վարդանի նախաքննական ցուցմունքի՝ երբ իրենք ցանկանում էին հեռանալ, արդեն անցնել էին փողոցը, լսել են, որ Մերուժանը շարունակում է հայհոյել՝ ձեռքն իրենց կողմն ուղղած: Ինքը նույնիսկ ասել է. «Մերուժի պրիպատկեն բռնեց», Ալբերտի հետ ծիծաղել են նույնիսկ, բայց, այնուամենայնիվ, հետ են գնացել Մերուժանի մոտ՝ մտածելով, որ նրան կհանդարտեցնեն: Բայց նա հայհոյել է իրենց ծնողներին ու ընտանիքներին: «Մի պահ նույնիսկ զարմացա, ասի՝ Մերուժ ձյաձյա, Վարդանն եմ, ինձ խի՞ ես քրֆում, ես ի՞նչ եմ արել: Բայց նա ավելի վատ հայհոյանքներ տվեց՝ ասելով՝ սաղդ էլ նույն … եք… Ես ասի՝ գժվել ե՞ս, արա, ու հրեցի նրան… Նյարդերս հանգստացնելու համար ես թքեցի նրա վրա…»:

Վարդանը հայտնել է, որ նույնիսկ աշխատել է տուժողի հետ, նրա հետ գտնվել է շատ լավ հարաբերությունների մեջ: Երբ ինքը տեսել է, որ նա չի դադարեցնում հայհոյանքները, անգամ բռնել է նրա բերանից, որ հայհոյանքները չլսվեն…

Դատարանը հաշվի է առել, որ Վարդան Գրիգորյանի խնամքին է մեկ մանկահասակ երեխա՝ ծնված դեպքից մի քանի ամիս առաջ:

Տուժող կողմը համաձայն չի եղել ո՛չ առաջադրված մեղադրանքներին, ո՛չ դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության եզրակացությանը:

Դատական ակտում հատվածներ են մեջբերված տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի ճառից, մասնավորապես. «…Մեղադրյալներին ի նպաստ, սակայն որևէ կերպ չհիմնավորված եզրակացություն է տրամադրվել… Նախաքննական մարմինը նպատակասլաց գործողություններով ու մեծ ջանքերի գնով հասել է իր համար «ցանկալի» արդյունքի… Նախաքննական մարմինը …իր առջև դրված խնդիրը լուծելուց, մեղադրյալներին առաջադրված մեղադրանքները մեղմացնելուց և նրանց կալանքից ազատելուց հետո արդեն ձևականորեն նշանակել է … փորձաքննություն…»:

Դատարանը հանգել է հետևության, որ ամբաստանյալների արարքներին տրվել է ճիշտ քրեաիրավական գնահատական:
Ալբերտ Քարհանյանը մեղավոր է ճանաչվել մեղսագրված արարքների համար և վերջին հաշվով դատապարտվել է 2 տարի 6 ամիս ազատազրկման: Այս պատժին հաշվակցվել է նախնական կալանքի տակ գտնվելու 8 ամիս 14 օրը, վերջնական պատիժ է սահմանվել 1 տարի 9 ամիս 16 օր ազատազրկումը:

Վարդան Գրիգորյանը դատապարտվել է 1 տարի 6 ամիս ազատազրկման, հաշվակցվել է նախնական կալանքի տակ գտնվելու 8 ամիսը, վերջնական պատիժ է սահմանվել 10 ամիս ազատազրկումը:

Պատժի սկիզբը կհաշվվի՝ ամբաստանյալներին փաստացի կալանքի տակ առնելու պահից, երբ դատական ակտը օրինական ուժի մեջ մտնի:

Տուժողի իրավահաջորդի ներկայացրած քաղհայցի պահանջը թողնվել է առանց քննության՝ իրավունք վերապահելով հայցը ներկայացնել քաղաքացիական դատավարության կարգով:

 

Միասնության հանրահավաք․ շտկենք թիկունքներս՝ միասնաբար ու համերաշխորեն․ Գոհար ՄելոյանՌԴ նախագահի հետ հանդիպումը ծրագրում ենք նաև հունիսի 2-րդ կեսին, ՀՀ-ՌԴ հարաբերությունները գտնվում են կառուցողական տրանսֆորմացիայի փուլում․ ՓաշինյանՄիասնության ու փոփոխությունների հանրահավաք․ ապրիլի 11֊ին,ժամը 17.00,Ազատության հրապարակ․ Մամիկոն ԱսլանյանԱկնհայտ է որ սա վախի դրսևորում է․ Ալեն ՂևոնդյանՇղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել են թիվ 14 երթուղին սպասարկող ավտոբուսը, «Toyota»-ն, «BMW»-ն և «Ford»-ըԳալու՞ ես, թե՞ թույլ ես տալու, որ քո ապագան շարունակի որոշել այն մարդը, որի համար ընդամենը «թվաբանություն» էր մեր տղաների կյանքը. Մարիաննա ՂահրամանյանԱպրիլի 11-ին ժամը 17:00,Վայրը` Ազատության հրապարակ․ միասնության հանրահավաք․ Արեգա Հովսեփյան«Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարություն է տարածելՀռոմի պապ Լևոն XIV-ի սիրելի բեյսբոլի թիմը երկրպագուներին նվիրում է «պապական» «White Sox» գլխարկներ «Բեզռազմեր» չեն փողոցները, բայց հույս կա՞, որ մի բան կարողանանք անենք այս խցանումների հարցում. Փաշինյանը՝ Ավինյանին«Ընկերոջը» շտապ գումար է հարկավոր․ IDBank-ը զգուշացնում է սոցիալական ցանցերում վստահության շահագործման մասինԲոլորս միասին, ապրիլի 11-ին, ժամը 17:00-ին, Ազատության հրապարակում. Լիաննա Գասպարյան«Առաջարկ Հայաստանին» ծրագրի և թիմի շնորհանդեսԱպրիլի 11-ին՝ ժամը 17:00-ին, բոլորս հավաքվում ենք Ազատության հրապարակում․ մեծ փոփոխություն՝ Սամվել Կարապետյանի հետ․ Շիրազ ՄանուկյանՓիթի և Ջոլիի 19-ամյա դուստրը նկարահանվել է հարավկորեացի երգչի տեսահոլովակում Բոլորս միասին ասում ենք՝ STOP Փաշինյան. ապրիլի 11-ին, ժամը 17:00-ին, Ազատության հրապարակում. Ալիկ ԱլեքսանյանՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը կարող է կայանալ ԱՄՆ-ում կամ Մերձավոր Արևելքում․ ԶելենսկիԴԵՄՈԿՐԱՏԻԱ ՕՐԵՆՔ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ Կուսակցության շտաբի պետի հայտարարությունըՀրադադшրի ռեժիմը պետք է տարածվի նաև Լիբանանի վրա․ Մակրոն «Ռուսաստանը ձեզ հետ է»՝ այն օգնությունը, որին նրանք սպասում են«Իրական Հայաստանի» գաղափարախոսություն․ պետականության ամրապնդո՞ւմ, թե՞ ազգային ինքնության սահմանափակում․ «Փաստ»ԱՄՆ ԶՈՒ-ն կմնա Իրանի սահմանների մոտ մինչև համաձայնագրի պայմանների կատարումը․ Թրամփ«Հայաստանի վարչապետի անմիջական ցուցումով իշխանությունները օրեցօր անպարկեշտ նախաձեռնություններով շարունակում են հանիրավի արշավը Հայ Առաքելական եկեղեցու դեմ». Եզրաս սրբազանի կոչը«ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՃԱԿԱՏ» կուսակցությունը, միասնական ճակատով ԴՕԿ կուսակցության հետ մուտք է գործում համապետական ընտրապայքարԱպրիլի 11-ին`ժամը 17:00-ին, արի՛ Ազատության հրապարակ՝ քո ձայնը բարձրացնելու և փոփոխություն պահանջելու. Լենա ՄաթևոսյանԵրաժշտությունը, որ միավորում է աշխարհը․«Հայ վիրտուոզներ» ակադեմիա-փառատոնի եզրափակիչ համերգը Մեր երկրին փոփոխություն է պետք, միայն փոփոխությունը կփրկի մեր երկիրը անկումից. Նարեկ Կարապետյան «Ապրող հնչյունները՝ ծնված Արցախում»․ արցախցի պատանի երաժիշտները համերգաշարով հանդես կգան Հայաստանի մարզերումՀայաստանի և Թուրքիայի տնտեսությունները մրցակցային տնտեսություններ են, ոչ թե փոխլրացնող. Ռ. Քոչարյան ԶՊՄԿ-ն՝ հեղինակավոր @doingdigitalforum 2026-ի մասնակից ու արդյունաբերական փոխակերպման գործընկերՉի կարող երկրի արտաքին քաղաքականությունը հակառակվի երկրի տնտեսական շահերին. Քոչարյան Ֆասթ Բանկի Visa ԱկնՔարտերով մեկնարկել է գարնանային մեծ խաղարկությունՌուսաստանի հետ հարաբերությունների խզումը հարվածելու է Հայաստանի տնտեսությանը․ Հրայր Կամենդատյան.Հայ-ղազախա-ադրբեջանական դավադրություն ռուսական շահերի դեմ Ընտրությունը քոնն է. դադարեցրու այս սարսափելի ընթացքը. Գոհար ՂումաշյանԵթե դու հայամետ ես, չպետք է քայլեր անես, որոնք հարվածի տակ են դնում հայ ժողովրդին. Ռոբերտ Քոչարյան Հարցազրույց «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության կայուն զարգացման գծով տնօրենի տեղակալ Տարոն Նավասարդյանի հետ Եվրամիությունը այսօր բավականին լուրջ դեգրեդացիայի մեջ է. Ռոբերտ ՔոչարյանԱյս իշխանությունը խուսափում է այն ամենից, ինչն ազգային է․ Ատոմ ՄխիթարյանՌաբիսը որպես նորմ է սահմանվում՝ մոռացության մատնելով մեր հազարամյա ժառանգությունը․ Մենուա ՍողոմոնյանԱրարատԲանկը Leasing EXPO 2026-ին՝ էներգաարդյունավետ սարքավորումների լիզինգի հատուկ առաջարկով Ռուսաստանը կրկին հիշեցնում է ՀԱՊԿ մասին Երբ մեկ որոշումը դրական հետևանքներ է ունենում Փաշինյանի խուճապը սրվում է ժամ առ ժամ Ucom-ն առաջարկում է վիրտուալ ամպային սերվերի (VPS) ծառայություն Կայացավ «Ուժեղ Հայաստան» կուսակցության համագումարը Մարդիկ պետք է գնան ընտրությունների և տեր կանգնեն իրենց քվեին․ Ցոլակ ԱկոպյանԱրևային վահանակները անսպասելիորեն դրական ազդեցություն են ունեցել մոտակա բույսերի վրա Team-ի 2G-ն ամբողջ Հայաստանում փոխարինվել է նոր տեխնոլոգիաներով Եկեղեցու տարածքից մարդ առևանգումը չի մոռացվելու. Հրայր Կամենդատյան
Ամենադիտված