Հայերեն


Գործատուն պե՞տք է վճարի իր աշխատակցին, եթե վերջինս վարակվում է կորոնավիրուսով

Հասարակություն

Հայաստանում կորոնավիրուսի տարածումից և մասնավորապես մարտի 16-ին՝ ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարելուց հետո, աշխատաշուկայում ականատես ենք քաղաքացիների աշխատանքային իրավունքների ոտնահարման բազմաթիվ դեպքերի։

Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակի իրավաբան Արթուր Նարինյանը ArmDaily.am-ի հետ զրույցում նշեց, որ կորոնավիրուսի հետ կապված հիմնական վիճելի հարցերն աշխատողների կրճատման խնդիրն է եղել.«Մարտից ապրիլ ընկած ժամանակահատվածում է եղել ամենից շատ այդպիսի խնդիրները, երբ աշխատողներին ուղղակիորեն կրճատում էին։ Արդեն հասել էինք նրան, որ անցանկալի աշխատակիցներին էին ընկնում այդ հոսքի տակ։ Երբ գործատուն աշխատողի հետ ուներ մի փոքր լարված հարաբերություններ, բայց չէր կարող իրեն սովորական պայմաններում ազատել, համավարկի օրերին էր աշխատակցին ազատում էր։ Խնդիր կար նաև, որ այդ ամիսներին գործատուն չգիտեր՝ պետք է վճարի աշխատավարձ, թե ՝ ոչ, աշխատողը չգիտեր՝ ինքը գումար ստանալու է, թե՝ ոչ»։

Հարցին՝ եթե աշխատակիցը վարակվում է կորոնավիրուսով, ապա այդ դեպքում, գործատուն իրավունք ունի՞ վերջինիս չեկած 14 օրվա համար չվարձատրել կամ արձակուրդ ուղարկել նրան, իրավաբանը նշեց.«Կորոնավիրուսը պետք չէ տարանջատել այլ հիվանդություններից։ Հիվանադանալու դեպքում քաղաքացին գնում է հարկադիր կամ լրացուցիչ արձակուրդի։ Այդ ժամանակահատվածի համար աշխատակիցը բերում է բժշկից տեղեկանք, որ ինքը եղել է հիվանդ, ինչի հետևանքով ժամանակավորապես եղել է անաշխատունակ։ Աշխատանքային օիրենսգիրքը հստակորեն սահմանում է լրացուցիչ արձակուրդի այդ ժամանակահատվածը, եթե այն չի գերազանցում 120-140 օրը, ապա աշխատակիցը չի կարող ունենալ խնդիր, չի կարող գործատուն այդ ժամանակահատվածը հանել ա՛շխատողի հիմնական արձակուրդից»։

Հարցին՝ այս օրերին այդպիսի ահազանգեր ստացել են, Նարինյանն ասաց.«Այս օրերին կա երկու խնդիր։ Երբ աշխատակիցներին պարտադրում են համավարակի ախտանիշներ ունենալու դեպքում չաշխատել և մնալ տանը, և մյուս կողմից էլ գործատուին ասում են՝ վճարեք, բայց գործատուն իրավասու է չվճարել այդպիսի դեպքերում։ Եթե աշխատանքը կատարվում է հեռավար կամ մասնակի, ապա վճարում կատարվում է։ Եթե գործատուի մեղքով է լինում, ապա վճարվում է 1/3-ը, իսկ հիմա շատ դեպքերում գործատուն մեղավոր չէ, ինքն էլ չի աշխատում, և չի կարողանում վճարել»։

Արթուր Նարինյանի խոսքով՝ շատ են եղել դեպքերը, երբ գործատուն աշխատակցին առաջարկել է պարապուրդի փոխարեն վերցնել իր արձակուրդը.«Այսինքն դիմում ներկայացնել, որ 20 օրով գնում են արձակուրդ։ Բայց որ վարակված լինի մարդը, և իրեն ստիպեն գնալ արձակուրդ, նմանատիպ զանգ չենք ստացել։ Եթե ստանանք, ապա կարձագանքենք։ Արձակուրդը աշխատողը վերցնեում է իր հայեցողությամբ, իրեն չեն կարող պարտադրել»։

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ»
Ամենադիտված