Անկրկնելի սեքսուալ Քենդալ Ջեները՝ ներքնազգեստի ֆոտոսեսիայի կուլիսներում (տեսանյութ)
LifeՄի քանի օր առաջ պարզ դարձավ, որ հեռուստաաստղ ու մոդել Քենդալ Ջեները ներքնազգեստի La Perla բրենդի նոր դեմքն է: Ինչպես նշում է spletnik.ru-ն՝ երկրպագուներն երջանիկ էին, քանի որ Քենդալը սեքսուալ ներքնազգեստով էր հանդես եկել: Վերջերս La Perla բրենդի Instagram-ի էջում հայտնվեցին ֆոտոսեսիայի ետնաբեմի կադրերը, ինչպես նաև տեսանյութ: Տեսանյութում՝ Քենդալը հայելու առջև սելֆիներ է անում ու ցուցադրում իր սեքսուալությունը: Հիշեցնենք, որ La Perla-ի ֆեմինիստական ուղղվածություն ունեցող նոր հավաքածուն մեծ աղմուկ է բարձրացրել նորաձևության աշխարհում: Հավաքածուն պատրաստված է այնպես, որ կանանց համար հարմար լինի, այլ ոչ միայն գեղեցիկ: