Անկախ վերաքննիչի որոշումից ԲՀԿ-ի պայքարը շարունակվելու է
ՔաղաքականությունԱյսօր՝ հուլիսի 2-ին, Վերաքննիչ դատարանում մեկնարկել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին առնչվող խափանման միջոցի՝ ընդհանուր իրավասության դատարանի որոշման բողոքարկման քննությունը, որին կուսակցության առաջնորդը, հայտնի պատճառով, չի մասնակցել: Ինչպես արդեն հայտնի է ԲՀԿ առաջնորդի գործով վերաքննիչ բողոքների քննությունը հետաձգվել է, քանի որ պաշտպանների բողոքները դեռ դատարան չէին հասել:
Ինչ վերաբերում է Ծառուկյանի շուրջ ընթացող քաղաքական գործընթացներին, ապա նշենք, որ այն շարունակվում է: Մասնավորապես՝ օրերս ԲՀԿ-ն, ՀՅԴ-ի և Հայրենիք կուսակցության հետ համատեղ սահմանադրական փոփոխությունների առնչությամբ դիմել են ՀՀ գլխավոր դատախազություն:
Այնպես որ, անկախ վերաքննիչի որոշման բովանդակությունից, ոչինչ չի կարողանա ազդել կուսակցության հետագա պայքարի շարունակականության վրա: