Ծեծկռտուք խորհրդարանում /տեսանյութ
ԱշխարհԵրկուշաբթի Ուկրաինայի Գերագույն ռադայի նիստի ժամանակ Ընդդիմադիր դաշինք խմբակցության համանախագահ Յուրի Բոյկոն հարվածել է Ռադիկալ կուսակցության առաջնորդ Օլեգ Լյաշկոյին։
Լյաշկոն մեղադրել է Բոյկոյին հրահանգներ ստանալու նպատակով Մոսկվա այցելությունների համար և խնդրել է Ուկրաինայի անվտանգության ծառայությանը զբաղվել այդ հարցով: Բոյկոն ի պատասխան այս մեղադրանքի գործի է դրել բռունցքները։