«Իրավունք». Նիկոլ Փաշինյանը էլի ցույցեր է հրահրում
Քաղաքականություն«Իրավունք» թերթը գրում է. «Ինչպես ավելի վաղ տեղեկացանք, Կառավարությունն իր հուլիսի 2-ի նիստում փոփոխություն կատարեց ՀՀ-ում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրի պայմաններում:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նշեց. «Այսօր մեզ մոտ համաճարակ է, առաջիկայում էլ, բոլոր կանխատեսումներով, համաճարակների ժամանակ լինելու են մարտահրավերներ, եւ մենք ասֆալտների վրա մորթվող, վաճառվող, գնվող մսի կամ ընդհանրապես սննդամթերքի պատմությանը պետք է վերջ դնենք օր առաջ»:
Այս ամենը նշանակում է, որ մսավաճառների աշխատանքը կրկին կսահմանափավի, իսկ Նիկոլ Փաշինյանի «գերժամանակակից» մոտեցումները նոր սոցիալական մեծաթիվ բունտերի առիթ կդառնան»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում