ՊՆ նախարարը՝ 1000-անոցի վրա իր նկարը տեղադրելու մասին
ՀասարակությունՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, 1000 դրամների մասին նախագծի քննարկման ժամանակ, անդրադառնալով սոցկայքերում տարածված ծաղրանկարին, որտեղ հազար դրամանոցի վրա իր դիմանկարն էր փակցված, ասաց. «Այս օրերին հանդիպեցի բազմաթիվ ձևակերպումների, որոնք պատիվ չեն բերում: Ես բացարձակ դեմ չեմ, որ կպնում են իմ անձին, երբ որևէ մեկը որոշում է, որ կարելի է Պաշտպանության նախարարի դիմանկարը պատկերել 1000 դրամանոցի վրա, դա ամեն մեկի ճաշակի հարցն է, բայց երբ դա անում է մարդ, որ դասալիք է, առաջացնում է ծիծաղ: Կամ ինձ համար անհասկանալի է, որ կարող է իրեն հարգող լրատվամիջոցը հոդված դնել` «Մահ իմացյալ, մահ վճարյալ»: Վերջում կասեմ հետևյալը․ շնորհակալ եմ այն մարդկանց, որ ասում էին` եկեք կամաց խոսենք, սահմանին կանգնած տղաները կարող են լսել»,- եզրափակեց Վիգեն Սարգսյանը: