Ծառուկյանի պայքարը հանուն Հայաստանի է
ՔաղաքականությունԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի համար կարևոր է ինչպես կայուն և բարգավաճող Հայաստան կառուցելու գերխնդիրը, այնպես էլ արտաքին հարաբերությունների բնականոն զարգացմանը նպաստելը: Եվ այդ համատեքստում, բնական է, որ Հայաստանի և մեր երկրի դաշնակից Ռուսաստանի հետ հարաբերությունները խորացնելը, ինչպես նաև տեղի հայ համայնքի հետ կապերը զարգացնելը մշտապես եղել է քաղաքական ուժի և անձամբ Գագիկ Ծառուկյանի ուշադրության կենտրոնում:
Վերջին շրջանում Հայաստանում սկիզբ առած հակառուսական տրամադրություններ արթնացնելու և երկու երկրների միջև առկա բարիդրացիական հարաբերությունները վտանգելու փորձերը, բնական է չէր կարող վրիպել ԲՀԿ առաջնորդի ուշադրությունից: Նա պատրաստ է ամեն ինչ անել, որպեսզի չեզոքացվեն նման տրամադրությունները և երկու երկրների հարաբերությունները է՛լ ավելի խորանան և ամրապնդվեն: Իսկ այդ հարաբերությունների սասանմանն ուղղված ցանկացած ոտնձգություն արժանանալու է խորհրդարանական անենամեծ ընդդիմադիր քաղաքական ուժի ամենասուր քննադատությանը, քանի որ այն հակասում է ո՛չ միայն մեր պետության, այլև հասարակության շահերին: