Հիվանդանոց է տեղափոխվել 17-ամյա տղայի դի․ մահվան հանգամանքները հայտնի չեն
ՀասարակությունԳեղարքունիքի մարզում այսօր՝ նոյեմբերի 14-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել։
Ըստ Shamshyan.com-ի՝ ժամը 14:40-ի սահմաններում Մարտունու բժշկական կենտրոն է տեղափոխվել 17-ամյա երիտասարդի դի։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը 17-ամյա Արտյոմն էր, որը հիվանդանոց էր տեղափոխվել Աձխաձոր գյուղի վարչական տարածքում գտնվող Մունիշակի ձոր կոչվող տարածքից, որտեղ եւ մեքենա է հայտնաբերվել։ Տեղեկությունների համաձայն՝ Արտյոմն այդ մենքենան վարելիս է եղել: