Համբույրի օգտակար հատկությունները
ՀասարակությունԲաց մի թողեք պահն ու համբուրեք սիրելիին: Դա կլինի ոչ միայն Ձեր սիրո դրսևորումը, այլև կօգնի առողջ մնալ:
10 վայրկյան տևողությամբ համբույրը կարող է զուգընկերների միջև թքի միջոցով մոտ 80 միլիոն բակտերիաների փոխանակման պատճառ դառնալ։ Սակայն դա մարդուն չի վնասի, քանի որ դրանք օգտակար բակտերիաներ են ու ստիպում են իմունային համակարգին աշխատել ավելի ակտիվ։
Փորձն արել են հոլանդացի գիտնականները, որին մասնակցել է 21 զույգ։ Մասնակիցներին առաջարկվել է համբուրվել տարբեր ինտենսիվությամբ և տևողությամբ: Համբուրվելիս բակտերիաների փոխանցումը կանխում է ինֆեկցիոն հիվանդությունների զարգացումը։ Բացի այդ, համբույրի ընթացքում աշխատում են դեմքի մկանները, արտադրվում են բազմաթիվ հորմոններ, որոնք խթանում են մի շարք ֆունկցիաների՝ ավելի լավ գործունեությանը: էլ չենք խոսում հաճելի զգացողությունների մասին։
Այսպիսով` մասնագետները հերքել են փաստը, թե համբույրի ընթացքում փոխանակվող բակտերիաները վտանգավոր են: Այնպես որ համբուրվեք շատ ու, ամենակարևորը, դա արեք սիրելիի հետ: Համատեղեք հաճելին օգտակարի հետ: