Իտալիայի առաջնության խաղում «Յուվենտուսը» հաղթեց «Տորինոյին»
Սպորտ«Յուվենտուսը» Իտալիայի ֆուտբոլի առաջնության խաղում հաղթեց «Տորինոյին»: Շաբաթ օրը կայացած 30-րդ տուրի հանդիպումը, որն անցկացվեց «Յուվենտուսի» խաղադաշտում, ավարտվեց 4-1 հաշվով՝ հօգուտ «Յուվեի»:
Տանտերերի կազմում գոլերը խփեցին Պաուլո Դիբալան (3-րդ րոպեին), Խուան Կուադրադոն (29-րդ րոպեին) և Կրիշտիանու Ռոնալդուն (61-րդ րոպեին), «Տորինոյի» դարպասի ևս մեկ գնդակը սեփական գոլի արդյունքն էր Կոֆի Գիգիի կողմից (87֊րդ րոպեին):
Պարտվողների թիմից գոլ հեղինակեց Անդրեա Բելոտին, ով իրացրեց 11-մետրանոցը:
«Սերիայում» յոթերորդ անընդմեջ հաղթանակը նվաճած «Յուվենտուսը» 75 միավորով գլխավորում է Չեմպիոնների լիգան։ Նրան հաջորդում է հռոմեական «Լացիոն»՝ 68 միավորով, որն ունի պահեստային խաղ: «Տորինոն» իր 31 միավորով գրավում է 15-րդ տեղը: