Հայերեն


Ի՞նչ խախտումների դեպքում ռուսական հեռարձակողի իրավունքը կկասեցվի

Հասարակություն

Մեզ ի՞նչ կտա օտարերկրյա հեռարձակողի՝ հանրային մուլտիպլեքսով հեռարձակման իրավունքը միջպետական պայմանագրով կարգավորելու վերաբերյալ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով սահմանված նորմը։

Ենթադրելի է, որ միջպետական պայմանագրով կսահմանափակվի ՀՀ օրենսդրությանը, ՀՀ ազգային շահերին հակասող հնչյունը կամ պատկերը օտարերկրյա հեռարձակողի հաղորդումներում։ Եվ եթե օտարերկրյա հեռարձակողը խախտի պայմանագիրը, ապա դատարանի որոշմամբ կկասեցվի նրա հեռարձակումը Հայաստանի տարածքում։ Իսկ եթե պայմանագրում այսպիսի դրույթ չներառվի, ապա բան չի փոխվի, թղթաբանության ավելացումից բացի։ Հետևաբար՝ այս հարցում հարկ է հստակություն մտցնել մինչև օրենքի 2-րդ ընթերցմամբ ընդունելը։

Նկատենք, որ օրենքի հեղինակներն ու պաշտպանները շատ զգայուն են արձագանքում, երբ խոսքը վերաբերում է ռուսական հեռարձակողի իրավունքի հնարավոր կասեցմանը։ Հունիսի 27-ին նաև ՀՀ-ում ՌԴ դեսպանատունն է անդրադարձել թեմային, ընդգծել, որ հարգում է Հայաստանի որոշումը, ըմբռնումով է վերաբերում օրենսդրական փոփոխությանը, ինչպես նաև՝ թափանցիկ ակնարկով գերագնահատել իրենց պատկերացումները Հայաստանում ռուսերենի դերի և կարգավիճակի մասին։

Այստեղ պետք է պարզ բացատրել հայությանն ու միջազգային հանրությանը, այդ թվում՝ Ռուսաստանին, թե ի՞նչ խախտումների դեպքում օտարերկրյա, այդ թվում՝ ռուսական հեռարձակողի արտոնագիրը կկասեցվի։ Նախկինում հանրային մուլտիպլեքսով հեռարձակվող ռուսական հեռուստաալիքներով բազմիցս են հնչել հակահայկական արտահայտություններ, որոնք հասարակության կողմից արժանացել են համարժեք մեկնաբանությունների։ Այսպիսի դեպքերի կրկնության հնարավորությունը բացառելու համար, պետք է ամրացվի իրավական երաշխիքը, որ օտարերկրյա հեռարձակողը հակահայկական բովանդակության խոսք հնչեցելու դեպքում զրկվելու է հեռարձակման իրավունքից։ Իսկ եթե ռուսական հեռարձակողն այսուհետ ևս անարգել կարողանալու է ոտնահարել Օրենքն ու Ազգային շահը, ապա օրենքի և միջպետական պայմանագրի թուղթ-թանաքն ափսոս են։

Հիշեցնենք, որ խորհրդային բռնազավթումից ազատագրված երկրներում (Եվրոպայում, Բալթյան երկրներում, Վրաստանում, Ուկրաինայում, Մոլդովայում, Բելառուսում և այլն) սահմանափակվել են նախկին զավթիչի էքսպանսիոն գործիքները, այդպիսով նվազեցվել են ռուսական քարոզչական միջամտություններն ընտրություններին և կրթական-մշակութային հարցերին: Այս առումով է ողջունելի ՀՀ իշխանությունների՝ օտարերկրյա հեռարձակողի իրավունքը օրենքով և միջպետական պայմանագրով կարգավորելու նախաձեռնությունը։ Հիշենք նաև, որ երբեմնի բախտակից երկրների մի մասը ռուսական տեղեկատվական ազդեցությունից ազատվելու ճանապարհին հակազդեցության են հանդիպել։ Այս փորձն աչքի առաջ ունենալով, անհրաժեշտ է հնարավորինս զերծ մնալ հնարավոր հակազդեցությունը շրջանցելու և այն կոտրելու կողմնակիցների միջև հասարակական բաժանումներ և թշնամական խրամատներ կառուցելուց, որը խիստ վտանգավոր է հասարակական համերաշխության տեսանկյունից։ Այնպես որ՝ պետք է հնարավորինս թափանցիկ դարձնել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով նախատեսված հայերենի դիրքերի ամրացման և ու օտարերկրյա հեռարձակողի իրավունքը միջպետական պայմանագրով կարգավորման վերաբերյալ ազգային հետաքրքրությունները, գործընկեր պետությունների թյուրըմբռնումները բացառելու և հնարավոր հակազդեցության չեզոքացման հարցում հասարակական կոնսենսուս ապահովելու համար։

Թաթուլ Մկրտչյան, Պահպանողական կուսակցության քարտուղար

Ի՞նչ հիմքով են սկսել գաղտնալսել Բագրատ Սրբազանին. Այսօրվա նիստում կանդրադառնան այս հարցին Միավորման ազդակ․ «Ուժեղ Հայաստանը» դաշինքով է գնում ընտրությունների Փաշինյանը կմեկնի ՌԴ. նա կհանդիպի Պուտինի հետ Երևանում բախվել են «Lexus»-ը և «Hongqi»-ն. կա 5 տուժած Աշխարհում պայքшրը գնում է ոչ թե կյանքի, այլ մաhվան համար. Լավրով «Լիվերպուլի» ղեկավարությունն արդեն որոշում է կայացրել. սպասվում է, որ ամռանը թիմի ղեկը կստանձնի Խաբի ԱլոնսոնՆիկոլ Փաշինյան, ամոթդ կորցրել ես, հիմա էլ հերոսներին ես անցել. Ալիկ ԱլեքսանյանՄոռացվող արժեհամակարգի մասին. Արման ՊետրոսյանՍելին Դիոնը հայտարարել է բեմ վերադառնալու մասին. երգչուհին պատրաստ է Փարիզում կայանալիք մեծ շոուին Դուք մի հատ դեռ պիտի արժանի լինեք Արթուր Ավանեսյանի անունը տալու. Արեգա ՀովսեփյանԸնդդիմության շարքերում «հունիսի 7-ից հետո կյանք կա» ասողները հող են նախապատրաստում սեփական հնարավոր պարտությունն արդարացնելու համար. Աննա ԿոստանյանԼեհաստանը չի պատրաստվում ԱՄՆ-ին տրամադրել իր Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը. Լեհաստանի պաշտպանության նախարարԹրամփը պատրաստ է ավարտել պшտերազմն Իրանի դեմ, նույնիսկ եթե Հորմուզի նեղուցը փակ մնա. The Wall Street JournalՍԱՏՄ-ն ամփոփել է ձվի արտադրության և իրացման շուկայում անցկացված վերահսկողության արդյունքների մի մասը«Ես ամաչում էի «ոչ» ասել, ինձ վնասելով գնում էի այնտեղ, ուր չէի ուզում գնալ, հիմա հաճույքով եմ «ոչ» ասում». Մկրտիչ ԱրզումանյանՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ «Համահայկական ճակատ» կուսակցության կողմից համապետական ընտրություններին մասնակցելու վերաբերյալԲացառիկ Լուսավոր Երիտասարդություն՝ Ապագայի Նպատակով․ Էդմոն ՄարուքյանԻրավունքը պետք է գերակայի և կգերակայի․ Արամ ՎարդևանյանԻՀՊԿ-ն Պարսից ծոցում խnցել է իսրայելական բեռնատար նավ Ամենամեծ պռովոկատորը ամենուր փնտրում է պռովոկացիա. Արշակ ԿարապետյանԻրակլի Կոբախիձեն և Մարկո Ռուբիոն քննարկել են Հարավային Կովկասում Վրաստանի՝ որպես ուժեղ գործընկերոջ դերի ուժեղացման կարևորությունըՉկա տղա, որ իր մորը չպաշտպանի, կադրերն էլ ուշադիր զննեք. ընդդիմություն, դու հանկարծ ծպտուն չհանես․ Արշակ Կարապետյան Ո՛չ, տիկին Հակոբյան, մեր զինվորները դասալիք չեն. Արթուր ԱվանեսյանԻսրայելը ԱՄՆ-ին հետախnւզական տվյալներ է տրամադրել Հորմուզի նեղուցի վերաբերյալ. Times of Israel«ՀայաՔվեն» մշտապես պաշտպանել է հայ ազգի և յուրաքանչյուր հայի իրավունքները․ Ավետիք ՉալաբյանԿարևորում ենք մարզերում բնակիչների հետ անմիջական շփումները․ Մենուա Սողոմոնյան.Համախմբումն այլընտրանք չունի․ հանուն՝ անվտանգ, արժանապատիվ, բարեկեցիկ և ուժեղ Հայաստանի․ Նաիրի ՍարգսյանԱշտարակը դարձավ Քրիստոսի արձանի կառուցմանը նվիրված «Մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը» ֆոտոցուցահանդեսի արդեն 5-րդ կանգառըԱյս իշխանություններն իրագործում են Բաքվի և Անկարայի թելադրած օրակարգը․ Ատոմ ՄխիթարյանԱդրբեջանը հետևողականորեն կեղծում է պատմությունը՝ Փաշինյանի աջակցությամբ ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ուժեղ Հայաստան»-ը դաշինք կազմեց երկու ուժերի հետ Քրեական գործ դպրոցականների նկատմամբ Ընդդիմության բաժանվածությունը՝ իշխանության գլխավոր առավելությունը Փոփոխությունը գալու է Սամվել Կարապետյանի ուժով. քաղաքական գործիչները անցած ճանապարհ պիտի ունենան. Նարեկ Կարապետյան Ես ուղղակի հիացած եմ, որ առայսօր, ում հետ հանդիպել եմ, որևէ մեկը չի դրել մանդատի կամ ցուցակի տեղի խնդիր. Գագիկ Ծառուկյան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններին կմասնակցի դաշինքով, որը կկոչվի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» Ինչ ունենք մենք այսօր, դա մեր քաղաքական համակարգի անկատարության արդյունքն է եղել. Նարեկ ԿարապետյանՓոփոխությունը գալու է Կարապետյանի ուժով. Նարեկ Կարապետյան Ռուսաստանի կոշտ մերժումը Փաշինյանին Սուտասաննե՛ր, ասե՛ք, որ գաղտնի որոշել եք անկլավները տալ, ինչի՞ եք տեղափոխում ՀՀ - Վրաստան գազատարը Պաշտոնյաների պարգևավճարների համար գումար կա, իսկ խոցելի խմբերի համար՝ չկա․ Հրայր ԿամենդատյանԶՊՄԿ-ի` երբեք կանգ չառնող հոսքագծերը. ի՞նչ ճանապարհ է անցնում հանքաքարըԽաղաղության գործընթացի և անվտանգության երաշխիքների մասին. Էդմոն Մարուքյան «ՀայաՔվեն» հաստատակամ է` պաշտպանելու իրավական կամայականության թիրախում հայտնված մեր բոլոր հայրենակիցների իրավունքներըՏեր ենք կանգնելու մեր իրավունքներին․ Արսեն ԳրիգորյանՓաշինյանն անեծքով է խոսում. չարության կասա հիշեցնող գլխի արգասիք է. Կամենդատյան Այն մասին, թե ինչ է պատրաստ մեր բոլորի հաշվին զոհաբերել գործող վարչախումբը՝ սեփական իշխանությունը մի կերպ երկարաձգելու համար. Ավետիք ՉալաբյանMPEI–ի գիտնականները մշակել են նոր սերնդի արևային մարտկոցների արտադրությունը պարզեցնելու միջոց Պատրաստ ենք գրազ գալ յուրաքանչյուրի հետ՝ «Ուժեղ Հայաստանն» ընտրելու է Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան Մեր հասարակությունը պետք է որոշի կամ Փաշինյանն է, կամ Կարապետյանն է․ երկու մեծ այլընտրանք կա այսօր․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
Ամենադիտված