ԿԸՀ-ն վաղը կքննի «Լուսավոր Հայաստան»-ի դիմումը
ՔաղաքականությունՎաղը` հուլիսի 8-ին ժամը 15:00-ին, ԿԸՀ նիստում քննարկվելու է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի դիմումը:
Հիշեցնենք, որ խոսքը մանդատը վերադարձնելու մասին դիմումին է վերաբերում, իսկ ԿԸՀ-ում կուսակցության ներկայացուցիչն էր լինելու Երևանի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը:
Դիմումի մեջ Մարուքյանը հիշեցրել է, որ ընտրությունների արդյունքներով իրենք ստացել են 18 մանդատ, սակայն այնուհետև Արման Բաբաջանյանը դուրս է եկել խմբակցությունից և դարձել որևէ խմբակցության կազմում չընդգրկված պատգամավոր․ նման կերպ ԼՀԿ-ն զրկվել է իրեն տրված 18 մանդատներից մեկից:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա սեպտեմբերին Արման Բաբաջանյանը դադարեցրեց իր անդամակցությանը «Լուսավոր Հայաստան» խմբակցությանը: