Հայերեն


Չարբախում տեղի ունեցած սպանության հետքերով. ովքեր են կասկածյալները

Հասարակություն

armlur.am

Նոյեմբերի 13-ին հերթական սպանությունն է եղել մայրաքաղաք Երեւանում: Այս անգամ դեպքի վայրը Չարբախն էր, ավելի ստույգ՝ այստեղ գտնվող «Լիա» գեղեցկության սրահը: Այստեղից նշված օրը «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն են տեղափոխվել հրազենային վիրավորում ստացած երեք երիտասարդ, որոնցից մեկը՝ 25-ամյա Գեւորգ Ավետիսյանը, մահացած վիճակում: Վիրավորներից 38-ամյա Մուշեղ Մուշեղյանը մահացել է նույն օրը հիվանդանոցում, իսկ մյուսի՝ 35-ամյա Արամ Պետրոսյանի վիճակը երեկվա դրությամբ ծայրահեղ ծանր էր: Ըստ ՀՀ քննչական կոմիտեի տարածած պաշտոնական հաղորդագրության՝ դեպքի առթիվ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի սպանության, սպանության փորձի եւ ապօրինի կերպով զենք պահելու հատկանիշներով: Դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման նյութի եւ այլ հետքեր, որոնցից վերցվել են փորձանմուշներ: Միջոցներ են ձեռնարկվում առերեւույթ հանցագործություն կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է: Ովքեր են սպանվածները «Ժողովուրդ» օրաթերթին տուժածների մասին որոշ մանրամասներ հայտնի դարձան: Այսպես՝ մեզ հաջողվեց պարզել, որ սպանվածներից 25-ամյա Գեւորգ Ավետիսյանը Երեւանի բնակիչ է, տան կրտսեր զավակը: Նրան ճանաչողները պատմում են, որ երիտասարդի ընտանիքը սոցիալապես անապահով պայմաններում է ապրում, իսկ դեպքի վայրում, ըստ որոշ տեղեկությունների, շատ պատահաբար է հայտնվել: Նրան ինչ-որ անհայտ մարդիկ են կանչել եւ ասել, որ շտապ խոսելու բան կա: Նույն տեղեկությունների համաձայն՝ սպանված երիտասարդի հարազատները երբեւէ չեն իմացել, որ նա հնարավոր է՝ ինչ-որ խնդիրներ ունենար: Հիվանդանոցում մահացածը՝ 38-ամյա Մուշեղ Մուշեղյանը, դեռեւս չհաստատված տեղեկությունների համաձայն՝ եղել է իր հետ թիրախում հայտնված մյուս երկու երիտասարդներին «Լիա» գեղեցկության սրահ տանողը: Չարբախում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ նա հայտնի է հանգիստ բնավորությամբ: Իսկ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գտնվող 35-ամյա Արամ Պետրոսյանը, մեր հավաստի աղբյուրների փոխանցմամբ, Նորք-Մարաշ թաղապետարանի աշխատակից է: Զբաղեցնում է թաղապետի աշխատակազմի առաջատար մասնագետի պաշտոնը: Մեր տեղեկությունը հաստատեցին թաղապետարանից՝ հավելելով, որ Ա. Պետրոսյանը մեկ շաբաթ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կազմակերպած սեմինարներին է մասնակցել, իսկ ուրբաթ օրը սեմինարն ավարտվել է, սակայն նա թաղապետարան չի ներկայացել: Այստեղից մեզ փոխանցեցին նաեւ, որ դեպքի նախորդ օրը թաղապետարանը շաբաթօրյակ է կազմակերպել, սակայն Արամ Պետրոսյանը նաեւ այս նախաձեռնությանը չի մասնակցել: Ինչ վերաբերում է կատարվածին, ապա մեզ փոխանցեցին, որ տուժածը երբեւէ առիթ չի տվել կասկածելու, որ ինչ-որ խնդիրներ ունի: Շրջանառվող անունները Դեպքից անմիջապես հետո լրատվամիջոցներում խոսվում էր այն մասին, որ կասկածյալներ դեռեւս չկան, կատարվածն առեղծված է թե՛ տուժածների մերձավորների, թե՛ իրավապահների համար: Սակայն երեկ արդեն որոշ անուններ էին շրջանառվում որպես հավանական կասկածյալներ: Ոչ պաշտոնական աղբյուրներից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Չարբախում լուրեր են շրջանառվում, թե դեպքի վայր հանդիսացած սրահում հաճախ են տարբեր վիճաբանություններ, «փողի ռազբորկաներ» լինում: Իսկ դրանք հրահրողը, ըստ նույն տեղեկությունների, ոմն Չարբախցի Գեղամն է, ով առավել հայտնի է Թոփալ Գեղամ անունով: Վերջինս Չարբախում այնքան էլ հայտնի կերպար չէ, իսկ ճանաչողները նրան բնութագրում են որպես կոնֆլիկտային անձնավորություն: Կրկին օդում կախված տեղեկություններով՝ դեպքի վայրում է եղել նաեւ Երեւանի ավագանու ԲՀԿ-ական նախկին ներկայացուցիչ Արա Վարդանյանի՝ Ճվճվ Արոյի որդին՝ Սերժ Վարդանյանը: Վերջինս, ինչպես հայտնի է, մշտապես գտնվում է իրավապահների ուշադրության կենտրոնում եւ հաճախ է աղմկալի պատմությունների կիզակետում հայտնվում: Երեկ երեկոյան համացանցում տեղեկություններ եղան նաեւ այն մասին, որ նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով որոնվող անձանց մեջ շոշափվում է նաեւ քրեական հեղինակություն Լեւոն Ղազարյանի` Երրորդմասցի Լյովիկի սպանության գործով կալանավորված Տլե անունով հայտնի Սարգիս Հախանումյանի եղբոր՝ Դավիթ Հախանումյանի անունը: Այս վարկածն իրավապահները քննարկում են, քանի որ, որոշ տեղեկությունների համաձայն, նա դեպքից տեւական ժամանակ առաջ եղել է նշված վայրում: Հիշեցնենք` Դավիթ Հախանումյանի անունը առաջին անգամ չէ, որ շոշափվում է: Օրեր առաջ նա արդեն իսկ առիթ ունեցել է ներկայանալու իրավապահներին: Բանն այն է, որ նույն անունը հիշատակվում է հուլիսի 29-ին Սարի թաղում բախումներ հրահրելու մեջ: Նա այն թաղային խուժաններից մեկն է, ով խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ սադրիչ գործողություններ է իրականացրել: Թե որքանով են վերը նշված անձինք առնչվում կատարվածի հետ, ցույց կտա քննությունը:

Տաթեւ Հարությունյան

Երեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինԻշխող ուժն իր առաջնորդի օրինակով շարունակում է գործել քաղաքացիների շահերին հակառակԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես Ֆորումին
Ամենադիտված