Հայերեն


Սերժ Սարգսյանի ընտրությունը

Քաղաքականություն

Lragir.am

Հայաստանում ՏԻՄ համակարգի ներդրման 20-ամյակի կապակցությամբ անցկացված հանդիսավոր միջոցառման շրջանակում, Սերժ Սարգսյանը «արդյունավետ և բարեխիղճ աշխատանքի համար» «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով է պարգեւատրել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:
Հայաստանի իշխանական համակարգն իր ձեւավորման եւ գոյության հակասահմանադրական բնույթի պայմաններում յուրօրինակ նշանների եւ խորհրդանիշների համակարգ է եւ դրա տարբեր սեգմենտների փոխհարաբերություններում դրանք զբաղեցնում են առանցքաին տեղ: Այդ սեգմենտները նաեւ նշաններով, խորհրդանիշներով են հաղորդակցվում, միմյանց ինչ որ հաղորդագրություն հղում, ակնարկներ անում, կամ նախանշում հնարավոր զարգացումներ, հեռանկարներ:
Այդ համակարգում յուրօրինակ նշանակություն ունի հենց պարգեւատրումների` մեդալների, պարգեւների, կոչումների շնորհման գործընթացը: Դրանց միջոցով, օրինակ, իշխանությունը հաճախ կամ ցույց է տալիս իր այս կամ այն ընտրյալին, կամ հրաժեշտ տալիս այս կամ այն կադրին:
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի պարագայում, թեեւ ընդհանրապես իշխող համակարգի, մասնավորապես իշխող ՀՀԿ պարագայում, դա արդիական թեմա է: Իհարկե ՀՀԿ-ն զբաղված է խորհրդարանի ընտրությամբ, սակայն դրանից շատ կարճ ժամանակ` մեկ-երկու ամիս անց տեղի է ունենալու Երեւանի քաղաքապետի ընտրությունը:
Իսկ Երեւանը դա Հայաստանի կեսն է, կեսից ավելին եւ տեսնելով օրինակ, թե ՀՀԿ-ն ինչպիսի կռիվ տվեց Վանաձորի քաղաքապետի համար, կարող ենք պատկերացնել, թե ՀՀԿ համար ինչ նշանակություն ունի Երեւանի քաղաքապետի պաշտոնը: Այն նշանակություն ունի երկու իմաստով` թե ընդդիմության հետ հարաբերության, թե նաեւ ներիշխանական հարաբերությունների, վերադասավորումների, ստատուս-քվոյի համատեքստում:
Բանն այն է, որ Տարոն Մարգարյանը Երեւանի քաղաքապետ է դարձել իշխանության «հին» ստատուս-քվոյի պարագայում: Ներկայումս ձեւավորվում է նորը, դեռեւս պարզ չէ, թե այն ինչ տեսք կունենա: Բացառված չէ, որ կձեւավորվի առայժմ միջանկյալ ստատուս-քվո, որը թույլ կտա անցկացնել ընտրություններն ու նաեւ 2017 թվականը, մինչ Սերժ Սարգսյանն արտերկրում կպարզի նախագահի պաշտոնից հետո վարչապտի պաշտոնում առաջադրվելու հնարավոր արձագանքը, այդ որոշման աշխարհաքաղաքական «լեգիտիմությունը»: Դրանից հետո ըստ ամենայնի կուրվագծվի եւ կսկսվի նոր ստատուս-քվոյի ձեւավորումը: Իհարկե շատ բան կախված է նաեւ այն բանից, թե քաղաքական առումով որքան ամուր, համառ եւ հեռատես կգտնվի Կարեն Կարապետյանը, նա կհամակերպվի՞ «միջանկյալ» կարգավիճակին, թե՞ կփորձի կազմել հեռահար ծրագրեր:
Բոլոր դեպքերում, «միջանկյալ» ստատուս-քվոն ոչ միայն անխուսափելի է, այլ փաստացի արդեն կա եւ գործում է, ու Երեւանի քաղաքապետի պաշտոնը չափազանց կարեւոր է դրանից դուրս լինելու, դրա տրամաբանությանը չենթարկվելու համար: Եվ այս առումով իհարկե 2017 թվականին տեղի ունենալիք ընտրությունը ստանում է կրկնակի սկզբունքային բնույթ, եւ ավելին` գուցե աննախադեպ սկզբունքային, քանի որ հանդիսանալու է նաեւ իշխանության ներսում հարաբերությունների պարզաբանման առարկա:
Տարոն Մարգարյանի պարգեւատրումը հետաքրքրական է դառնում այդ իմաստով: Սերժ Սարգսյանը դրանով ցույց է տալիս, որ Մարգարյանի թեկնածությունը քաղաքապետի պաշտոնում իր համար նախընտրելի՞ն է, թե՞ Սարգսյանը շնորհակալություն է հայտնում Մարգարյանին եւ տալիս նրան հրաժեշտի մեդալը: Թեեւ, Սերժ Սարգսյանի ոճին ոչ միայն խորթ չէ, այլ նույնիսկ խիստ բնորոշ է, որ նա կատարում է պարզապես ապակողմնորոշող քայլ: Հարցն այն է, թե ում համար` Տարոն Մարգարյանի՞, թե՞ նրա տեղի՝ իշխանական հավակնորդների:

Հակոբ Բադալյան

Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել Կարապետյան
Ամենադիտված