Ծառուկյանը մինչև վերջ կատարեց իր խոստումը, բայց նոր իշխանությունները գնացին այլ ճանապարհով
ՔաղաքականությունԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի, ինչպես նաև կուսակցության նախկին և ներկա անդամների ու պատգամավորների հանդեպ քաղաքական ճնշումները` տարբեր ձևաչափերով իրականացվող մեծածավալ խուզարկություններ և հարցաքննություններ, շարունակվում են: Նպատակն է գտնել ապացույցներ Ծառուկյանի դեմ հարուցված ընտրակաշառքի գործով:
Ուշագրավ է, որ այս ամենին զուգահեռ իրականացվում է նաև Ծառուկյանին պատկանող սեփականությունների դեմ գործողություններ: Այսինքն՝ սկսվել է լայնածավալ, համակարգային պայքար քաղաքական գործչի դեմ, ինչը դժգոհության լուրջ ալիք է բարձրացրել հասարակության և ԲՀԿ-ականների շրջանում: Եվ սա այն դեպքում, երբ իշխանափոխության ժամանակ ԲՀԿ-ն Գագիկ Ծառուկյանի ղեկավարությամբ կանգնեց նոր իշխանությունների կողքին, և հայտարարեց, որ պատրաստ է ամեն կերպ աջակցել, որպեսզի Հայաստանը դուրս գա անորոշության ճիրաններից: Ինչպես միշտ, Ծառուկյանը մինչև վերջ կատարեց իր խոստումը, բայց նրա ջանքերն այդպես էլ ըստ արժանվույն չգնահատվեցին նոր իշխանությունների կողմից: