Հայերեն


Սա վերջնական որոշում չէ, բայց որոշակի ժեստ է ՀՀ իշխանություններին

Քաղաքականություն

Երկու օր է՝ քաղաքական դաշտում բուռն քննարկվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը, որով ՄԻԵԴ-ը որոշեց չկիրառել Հրայր Թովմասյանի եւ ՍԴ երեք դատավորների կողմից ներկայացված հայցի ապահովման միջանկյալ միջոցը։ Իշխանությունն այն ներկայացնում է որպես իր վերջնական հաղթանակ՝ ՍԴ-ի դեմ մղվող պատերազմում։ Մյուս կողմը հիասթափեցնում է, որ հաղթանակը, ճիշտ է՝ ուշ, բայց իրենցն է լինելու։ Ի դեպ, ՄԻԵԴ-ի որոշման մասին ինֆորմացիան առաջինը տարածեցին հենց իշխանական պատգամավորները, իշխանական քարոզչամեքենան էլ այդ ինֆորմացիան ներկայացրեց «ՄԻԵԴ-ը մերժել է ՍԴ նախկին դատավորներին» վերնագրի ներքո։ Թե ինչ է կատարվել, սկսենք սկզբից։

Այսպիսով՝ հուլիսի 26-ին հայտնի դարձավ, որ ՍԴ անդամներ Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանը, Հրանտ Նազարյանը, որոնց լիազորությունները դադարեցվել են իշխանության ընդունած սահմանադրական փոփոխությունների արդյունքում, իրենց խախտված իրավունքների վերականգնման համար դիմել են ՄԻԵԴ։ Դիմել է նաեւ Հրայր Թովմասյանը, ով զրկվել է ՍԴ նախագահի պաշտոնից։ Բուն հայցադիմումից բացի, նրանք դատարանին խնդրել էին կիրառել հայցի միջանկյալ միջոց, որը կիրառվում է «անհետաձգելի դեպքերում»։ Դա վերջնական որոշում չէ, բայց թույլ չի տալիս տվյալ պետության իշխանություններին մինչեւ դատարանի վճռի կայացումը կտրուկ քայլեր կատարել։ ՍԴ դատավորների դեպքում եթե միջանկյալ միջոց կիրառվեր, նրանք կշարունակեին պաշտոնավարել, մինչեւ ՄԻԵԴ-ն իրենց հայցով վերջնական որոշում կայացներ։ Միջանկյալ միջոցի կիրառման վերաբերյալ ՄԻԵԴ-ից հուլիսի 2-ին ՀՀ կառավարությանը հարցեր էին ուղղվել, իսկ նախօրեի ուշ երեկոյան կայացվել է որոշումը․

«Եվրադատարանը որոշել է մերժել հայցվորների վերոհիշյալ պահանջը՝ որպես դատարանի՝ միջանկյալ միջոցին վերաբերող 39-րդ կանոնի կիրառման շրջանակից դուրս գտնվող, քանի որ այն չի ենթադրում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում ամրագրված որեւէ առանցքային իրավունքի լուրջ ու անդառնալի վնաս հասցնելու վտանգ»,- ասված է ՄԻԵԴ հաղորդագրությունում:
Բանն այն է, որ ՄԻԵԴ միջանկյալ միջոցները կիրառվում են բացառիկ դեպքերում՝ դիմումատուի կյանքին եւ առողջությանը սպառնացող վտանգների դեպքում, երբ որ դիմումատուների իրավունքներին կարող են հասցվել անդառնալի վնասներ, օրինակ՝ արտաքսման դեպքերում։ Եթե ավելի պարզեցնենք, ապա Եվրադատարանը չի քննարկել ՀՀ-ում սահմանադրական փոփոխությունները ու դրանց օրինականության հարցը, չի քննարկել դատավորների ազատման իրավաչափությունը, չի տվել որեւէ գնահատական, այլ ընդամենը այս պահին սահմանադրական փոփոխությունները սառեցնելու միջանկյալ միջոց չի կիրառել:

ՄԻԵԴ-ում դիմումատուների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը պարզաբանում է, թե ինչու էին միջանկյալ միջոց կիրառելու պահանջ ներկայացրել․ «Մեր խնդիրն էր՝ դատարանին հնարավորություն տալ՝ հստակեցնելու իր դատական քաղաքականությունը, թե արդյոք կարիք կա՞ միջանկյալ միջոց կիրառելու ճանապարհով հասնել վճռի կատարման երաշխավորման, որպեսզի հետագայում պետությունը փորձեր չանի ներկայացնել, որ կա վճռի կատարման անհնարինություն, եւ դատարանը հայտնվի խոցելի կարգավիճակում։ Եվրադատարանը որդեգրեց այն պազիցիան, որ հատուկ կանխարգելման կարիք չկա, ինչից մենք հետեւություններ ենք կատարում, որ ՄԻԵԴ-ը կարծում է, թե ինքն ունի լիարժեք գործիքներ, եւ Եվրոպայի խորհուրդն անպայմանորեն կապահովի հետագայում կայացված վճռի լիարժեք կատարումը, այդ թվում՝ փաստերն արձանագրելու պարագայում գործող դատավորները կվերականգնվեն իրենց պաշտոնում»։

Փոխարենը դատարանը հայտնել է գործն առաջնահերթության կարգով քննելու պատրաստակամություն․ ի դեպ, այն ընթանալու է գրավոր ընթացակարգով, իսկ օգոստոսի 28-ին արդեն սահմանվել է հաջորդ ժամկետը, երբ կողմերը սահմանված ընթացակարգերին համապատասխան դիրքորոշումներ կներկայացնեն։ «Սա հավելյալ վկայում է գործի կարեւորության նկատմամբ առկա ուշադրության մասին»,- ընդգծում է Սահակյանը։ Ի դեպ, դատարանը սահմանված կարգով պարբերաբար ժամկետներ կսահմանի, որպեսզի կողմերը ներկայացնեն անհրաժեշտ եւ հավելյալ փաստաթղթեր, որոնք կպահանջվեն վճռի կայացման համար․ «Մի բան փաստ է, որ մենք ունենք դատարանում գրանցված գործ, դատարանն ունի գործի վերաբերյալ նախնական պատկերացումներ, մենք հիմա տեղեկատվության լրացման ճանապարհով խորացնում ենք հարցերի քննարկումը, որին կհաջորդի վճռի կայացումը»։ Ու չնայած, Սահակյանի խոսքով, սա «առաջնային ուշադրության» արժանի գործ է, բայց վերջնական վճռի ժամկետների մասին կանխատեսումներ անել չի կարող․ «Հույս ունենք, որ անհարկի ձգձգումներ չեն լինի»։ Մեր հարցին՝ կառավարությունն ունի՞ լծակներ՝ ազդելու ժամկետների եւ արդյունքի վրա, Սահակյանը պատասխանեց․ «Նմանատիպ ազդեցությունները չենք բացառում, օրինակ՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում ունենք կյանքի իրավունքին, խոշտանգումներին վերաբերող հարցեր, որոնց քննությունը տեւել է ոչ թե 1-2 տարի, այլ մինչեւ 10 տարի, որը տիպիկ չէ, բայց եղել է նման դեպք։ Որպես կանոն, այդտեղ առաջ են գալիս գործոններ, որոնք մաքուր իրավական չեն։ Ինչեւիցե, այս ամենն ուշադրության կենտրոնում է, փաստագրվում է, ու եթե նման միտումներ լինեն, անարձագանք չեն մնալու»։

Սահակյանն ընդգծեց նաեւ, որ միջանկյալ միջոց չկիրառելը որեւէ ազդեցություն չի ունենում տվյալ գործի վերաբերյալ հետագա որոշումների վրա․ «Կան գործեր, երբ Եվրադատարանը կիրառել է միջանկյալ միջոց, բայց գործը համարել է անընդունելի կամ խախտում չի արձանագրել։ Այդպիսի բազում գործեր կան»։

Այդուհանդերձ, քաղաքական շրջանակներում ՄԻԵԴ-ի դիրքորոշումը դիտարկում են արտաքին քաղաքական վերադասավորումների կամ, ավելի ճիշտ՝ դիրքային պայքարի կոնտեքստում, եւ կարծիք կա, թե Արեւմուտքն այս պահին կանաչ լույս է վառում հայաստանյան իշխանությունների առաջ՝ հույս ունենալով մեր երկիրը հանել ռուսական ազդեցության դաշտից։ Իսկ քանի որ ցանկացած բան իր գինն ունի, եւ «ձրի պանիրը միայն թակարդում է», այդ աջակցության դիմաց Հայաստանը որոշակի գին է վճարելու՝ օրինակ, ռուսական ռազմաբազայի դուրսբերում, Արցախի հարցի լուծում՝ արեւմտյան տարբերակով, եւ այլն։

Աջ ազդրի հատվածում առկա վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մեկ անձՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ«Մանչեսթեր Սիթի»-ն բողnքարկել է ԱՊԼ-ի որոշումն ու պնդում է իր անմեղությունը«Շվանիձոր․ արդի արվեստի փառատոն». Շվանիձորը՝ ժամանակակից արվեստի և մշակութային երկխոսության հարթակԹրամփը հայտարարել է դիզելային վառելիքի «հսկայական ծավալներ» բաց թողնելու վերաբերյալ Եվրոպայի համաձայնության մասինԿրակոցներ՝ Երևանում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համարՍոցիալական ցանցերը վնասում են ժողովրդավարությանը. Ի՞նչ են ցույց տալիս հարցումներըՄեծ քեռիները կանգնած էին Հայաստանի մեջքին. Ալիևը նորից թիրախավորել է Մինսկի խմբինԱրդյո՞ք իշխանության երազանքն է ոչնչացնել բոլոր ընդդիմադիր քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանն ամեն գնով փորձում է խորացնել Հայաստանի կախվածությունն իր էներգետիկ համակարգից. Արմեն ՄանվելյանԵԽԽՎ զեկույցները, բացի դեկլարատիվ բնույթ կրելուց, պետք է ունենան հստակ հետևանքներ. Արեգ Սավգուլյան75 Ուսուցիչ-առաջնորդների հավաքագրման արշավը մեկնարկել էԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրերUcom-ը՝ Հայաստան – Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովի պաշտոնական գործընկերՆարեկ Կարապետյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում «ՀայաՔվեի» կուսակցական թևը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին Գավառում և Գորիսում Այնպես չէ, որ Եվրոպան ամբողջովին հաշտ է Արցախի բռնազավթման հետ. Աննա Կոստանյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհրդի անդամները հյուրընկալել են «Ժողովրդավարության միջազգային դիտարան» (IODA) եվրոպական անկախ փաստահավաք առաքելության ներկայացուցիչներինՌուբեն Մեհրաբյանը դատարանի որոշմամբ ներողություն է խնդրել Սամվել ԿարապետյանիցԱդրբեջանցին ԹՐԻՓՓ-ն է գուցե փորձարկել, բայց կիսատ է ստացվել․ Մենուա Սողոմոնյան«Արցախ» անունը հնչեցնելու համար պատժվում է ամբողջ եկեղեցական համակարգը. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում․ Արտակ Զաքարյան Հանգուցյալին սառը կոմպրես դնելուն է նման ԵՄ-ի օգնությունը, մաքսատուրքերը հանելը ոչինչ չի փոխում Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ներդնելու իր փորձը Երևանի մետրոպոլիտենի զարգացման գործումԳանգուղեղային վնասվածք ստացած տղամարդու կյանքը փրկել չի հաջողվելՀոկտեմբերի 2-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԳոռ Մինասյանն Ասիական խաղերում բավարարվեց բրոնզե մեդալովԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԱդրբեջանցուց վիրավորում ստացած քաղաքացու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ մանրամասներԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ Պուտին Մոլորված զինվո՞ր, թե՞ սահմանը հատած ու քաղաքացու վրա կրակած անձ․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է ԵրևանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումԱնհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել էՀայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենՎթար է. ջուր չի լինելուՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարըԴեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելիՊայմանագրային զինծառայող է մահացելՀայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու նիկոլի իշխանությանը դեմ չէ որ կալանավորվի. Աննա ՄկրտչյանՄենք պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրըՌուսաստանը Ֆինլանդական ծոցում կալանել է «Västerbotten» նավը«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից44-օրյա պատերազմից կարելի էր խուսափել, եթե բանակցություններում ճիշտ որոշումներ կայացվեին. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար ԱԱԾ-ն ասում է՝ ձերբակալվել է. երևի առոք - փառոք կհանձնեն Բաքվին. Մարիաննա ՂահրամանյանԵրկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակից
Ամենադիտված