Հայերեն


Սեյրան Օհանյանը դե՞մ էր 1000 դրամին

Քաղաքականություն

1in.am-ում կարդում ենք․

1000 դրամների նախաձեռնությունը անսպասելիորեն լցրեց Հայաստանի հասարակական-քաղաքական օրակարգը: Ի՞նչ էր սա՝ հմտորեն մշակված տեղեկատվական տեխնոլոգիա՞, որի ներքո իշխանությունը մտադիր է առաջ մղել իր համար շատ ավելի կարևոր նշանակություն ունեցող հարցեր՝ սրանով զբաղեցնելով հասարակական ուշադրությունը, թե՞ իշխանության հերթական չմտածված քայլ, որն առաջ է մղվում հասարակության հանդեպ հերթական քամահրանքի պայմաններում:

Իսկապես շատ դժվար է ասել, սակայն մի բան հստակ է, որ իշխանության «թեթև ձեռքով» Հայաստանում ծավալվում է մի քննարկում, որի գոյությունն ինքնին խիստ անցանկալի է ազգային շահի և անվտանգության տեսանկյունից: Եվ այս քննարկման վրա յուղ են լցնում նաև իշխանական-քարոզչական զանազան շրջանակներ՝ Հայաստանի հասարակության և նաև բանակի դեմ ըստ էության իրականացնելով տեղեկատվական դիվերսիա:

Համենայնդեպս, այս նախաձեռնությունը բոլորովին այն չէր, ինչ Հայաստանի հասարակությունը կարող էր սպասել կամ սպասում էր նոր կառավարությունից և առավել ևս՝ պաշտպանության նոր նախարարից, որը լինելով թեև անփորձ, սակայն երիտասարդ, նոր կերպարի գործիչ, ուներ հնարավորություններ սկսել նոր կետից, նոր էջից և այդ մեկնարկին ներգրավել նաև հասարակական լայն շրջանակներ՝ հանդես գալով իսկապես կարևոր նախաձեռնություններով:

Սակայն նոր նախարարի նոր նախաձեռնությունը եղավ մի բան, որը հասարակության մեջ մեծ աղմուկ առաջացրեց, առաջացրեց թեժ կրքեր և լիովին արդարացի հարցադրումներ այն կոռուպցիայի, գանձագողության մասով, որն արտահայտվում է Հայաստանի պետական պաշտոններ զբաղեցրած և ըստ էության երբեք բիզնեսով իբր չզբաղված ու չզբաղվող պետական պաշտոնյաների բազմաթիվ զրոներով հայտարարագրերի տեսքով: Ընդ որում, ոչ միայն իրենց, այլ նաև իրենց հարազատների, բարեկամների:

Եվ ինչպես կասեր բոլշևիկյան հեղափոխությամբ ոգևորված բանաստեղծը՝ հրդեհվող սրտի վրա կելնեն քնքշանքով, ոչ թե հրեշավոր, կոպիտ սապոգներով: Մինչդեռ այն կերպը, որով նոր նախարարը և կառավարությունը առաջ են քաշում կարևոր հարցը, դատելով հասարակության սոցիալական և հոգեբանական ներկա վիճակից և կառավարման ներկայիս որակներից, իշխող խմբի հանդեպ հասարակական կարծիքի ներկայիս բովանդակությունից՝ հավասարազոր է հրդեհվող սրտի վրա կոպիտ սապոգներով ելնելու: Իսկ նման բան հնարավոր է կա՛մ անադեկվատության, կա՛մ ինչ-որ հանցավոր դիտավորության և հետին մղումների պարագայում միայն: Որովհետև լավ նպատակը այդպես առաջ չեն մղում, երբ բոլորին պարզ է 25 տարվա վատ կառավարման հետևանքը:

Եվ ի դեպ, այս առումով նաև ի հայտ են գալիս հետաքրքրական ներիշխանական շերտեր, մասնավորապես՝ հարցադրումներ, թե ո՞ւմ էր պետք նման հարվածի տակ դնել նորանշանակ նախարարին, հենց սկզբից շարել անանցանելի պատը նրա և լայն հանրության միջև: Միևնույն ժամանակ նաև հարց է առաջ գալիս, թե արդյոք նմանօրինակ մտադրություն իշխանությունը չի՞ ունեցել ավելի վաղ, ինչին, սակայն, դեմ է արտահայտվել պաշտպանության նախկին նախարար Օհանյանը՝ համարելով, որ այդ նախաձեռնությամբ հանդես գալը հարված է հասցնելու իր հեղինակությանը: Եվ արդյոք դա չէ՞ր կարող լինել նաև մոտիվներից մեկը, որ հանգեցրեց Սեյրան Օհանյանի պաշտոնանկությանն ու իշխանության, մասնավորապես՝ Սերժ Սարգսյանի հետ հարաբերությունների լարման:

Համենայնդեպս, խիստ ուշագրավ է այն, որ երբ Վիգեն Սարգսյանը նախաձեռնությունը քննարկում էր Սերժ Սարգսյանի հետ, խոսվում էր այն մասին, որ նախաձեռնությունը նախապատրաստվում է արդեն երկու տարի, և այս իմաստով առավել քան հետաքրքիր է դառնում, որ այն հրապարակ է բերվում նոր նախարարի նշանակումից ըստ էության անմիջապես հետո և հանդիսանում է նրա առաջին կոնկրետ քայլը:

Եվ ի դեպ, այս հանգամանքը ուշագրավ է նաև այն ֆոնին, որ Վիգեն Սարգսյանի նշանակումով փորձագետները գրեթե միաբերան արձանագրեցին, ի թիվս տարբեր գործոնների, որ այդպիսով Սերժ Սարգսյանը փաստացի անձնական վերահսկողության տակ է վերցնում պաշտպանության ընթացիկ կառավարումը, և Վիգեն Սարգսյանը լինելու է ընդամենը նախագահի լիազոր ներկայացուցիչ: Համենայնդեպս, նրա առաջին նախաձեռնությունը գալիս է հաստատելու փորձագիտական շրջանակների այս գնահատականը:

Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել Կարապետյան
Ամենադիտված