Ռուսները զգուշացնում են եղբայրական հայ ժողովրդին՝ խաղեր չտալ
BlogՆարեկ Ադամյանը գրում է․
Այլ կերպ ասած՝ հրաշք չի լինելու, և Հայաստանը վաղ թե ուշ պարտադրված է լինելու որոշում կայացնել՝ համաձայնել Լավրովի պլանին պատերազմի՞, թե՞ խաղաղ բանակցային գործընթացի միջոցով։ Առաջին տարբերակը շատ ավելի հավանական է, եթե նույնիսկ մի կողմ դնենք պատմականության՝ «առանց կռվի գրավված հողը հետ չեն տալիս» սկզբունքը։ Իշխանություններին հայաստանյան տիրույթում ոչ ոք չի ների, չեն ների նույնիսկ յուրայինների տիրույթում։ Միևնույն ժամանակ ռուսները զգուշացնում են եղբայրական հայ ժողովրդին՝ խաղեր չտալ, և նարնջագույն հեղափոխությունների գայթակղությանը չտրվել, որովհետև դրա գլխավոր հովանավոր ԱՄՆ-ը դեռ երբեք հովանավորյալ պետությունների տարածքային ամբողջականությունը չի ապահովել։ Այսինքն, եթե Հայաստանը մերժի լավրովյան պլանն ու մինչև վերջ պնդի ԼՂ ճանաչումը, շատ հնարավոր է, որ կորցնի այն ամբողջությամբ։ Սա է Պուտինի մեսիջը այս շաբաթ Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի, իսկ այսօր արդեն՝ Հայաստանի նախագահների հետ հանդիպման ժամանակ։
Մի խոսքով՝ օղակը գնալով սեղմվում է, ու ցավոք, հարված ընդունողը մենք ենք լինելու ըստ ամենայնի։