Հայերեն


«Սորոսի» կազմակերպությունը ուզում է սեպ խրել հայերի ու եզդիների դարավոր բարեկամության մեջ, բայց որևէ խնդիր չկա. Ազիզ Թամոյան. Tert.am

Քաղաքականություն

«Սորոսի» կազմակերպությունը ուզում է սեպ խրել հայերի ու եզդիների դարավոր բարեկամության մեջ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Հայաստանի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը՝ անդրադառնալով Մարդու իրավունքների եզդիական կենտրոն իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ Սաշիկ Սուլթանյանի այն հայտարարությանը, թե որքան էլ ասվում է, որ եզդիների իրավունքները Հայաստանում պաշտպանված են, բայց դա այդքան էլ այդպես չէ:

«Այդ հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը: Ես համայնքի նախագահն եմ, բոլոր եզդիների խնդիրներով ես եմ զբաղվում, նման բան գոյություն չունի: Հայերն ու եզդիները եղբայրական ժողովուրդ են դարեր շարունակ: Հնարավոր է՝ ինչ որ խնդիրներ են առաջացել, ուրեմն պետք է համարել ազգայի՞ն խնդիր»,-ասել է նա:

Թամոյանն ընդգծել է, թե աշխարհում Հայաստանն առաջին երկիրն է, որտեղ եզդիների մշակույթը զարգանում է. «Հայաստանից դուրս որևէ երկրում մեր մշակույթը չի զարգանում: Այսօր Հայաստանի 60 գյուղերում դասավանդվում է եզդիերեն, դասագրքեր են հրատարակվել, մեր լեզվով ռադիոհաղորդում ունենք, թերթ: Ինչպես կարելի է մի աղբյուրից ջուր խմել, հետո դրա մեջ քար գցել: Ես դա բարբարոսություն եմ համարում, չի կարելի հավատալ այդ ամենին»,-ասէլ է նա՝ հիշեցնելով նաև, որ Արցախի պատերազմին հարյուրավոր եզդիներ են մասնակցել, Ապրիլյան պատերազմին եզդի Քյարամ Սլոյանը գլխատվեց:

Դիտարկմանը, թե Սուլթանյանը նշել է, որ եզդիներից տներ են խլել, Թամոյանն արձագանքեց, թե հնարավոր է՝ դեպքեր են գրանցվել, երբ քաղաքացիները հողի հարկ չեն վճարել, պարտավորությունները չեն կատարել, իսկ օրենքը բոլորի համար է: «Ազգային, կրոնական խտրականության խնդիր չկա: Ես օրենքից դուրս որևէ բան չեմ տեսել»,-նշել է նա:

Դիտարկմանը, թե ըստ Սուլթանյանի՝ եզդիների մեջ վախ կա, ու նրանք իրենց ապագան ՀՀ-ում չեն տեսնում, Թամոյանն արձագանքել է, թե նման հայտարարություններ անում ենք նրանք, ովքեր ցանկանում են գնալ. «Եզդիները շենքեր են կառուցում, հողեր են մշակում, ինչպե՞ս կարելի է նման բան մտածել, նույնիսկ մտքով նման բան չպետք է անցնի: Եթե ոմանք ցանկություն ունեն գնալ Հայաստանից, իրենց իրավունքն է, բայց թող եզդի համայնքի անունից չխոսեն»,-ասլ է Ազիզ Թամոյանը:

Նշենք, որ Սաշիկ Սուլթանյանի հարցազրույցը տարածել էր «ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանը՝ նշելով, թե Սուլթանյանը «Սորոսի» հիմնադրամից ստացած գումարներով փորձում է ազգամիջյան թշնամանք հրահրել:

Աջ ազդրի հատվածում առկա վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մեկ անձՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ«Մանչեսթեր Սիթի»-ն բողnքարկել է ԱՊԼ-ի որոշումն ու պնդում է իր անմեղությունը«Շվանիձոր․ արդի արվեստի փառատոն». Շվանիձորը՝ ժամանակակից արվեստի և մշակութային երկխոսության հարթակԹրամփը հայտարարել է դիզելային վառելիքի «հսկայական ծավալներ» բաց թողնելու վերաբերյալ Եվրոպայի համաձայնության մասինԿրակոցներ՝ Երևանում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համարՍոցիալական ցանցերը վնասում են ժողովրդավարությանը. Ի՞նչ են ցույց տալիս հարցումներըՄեծ քեռիները կանգնած էին Հայաստանի մեջքին. Ալիևը նորից թիրախավորել է Մինսկի խմբինԱրդյո՞ք իշխանության երազանքն է ոչնչացնել բոլոր ընդդիմադիր քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանն ամեն գնով փորձում է խորացնել Հայաստանի կախվածությունն իր էներգետիկ համակարգից. Արմեն ՄանվելյանԵԽԽՎ զեկույցները, բացի դեկլարատիվ բնույթ կրելուց, պետք է ունենան հստակ հետևանքներ. Արեգ Սավգուլյան75 Ուսուցիչ-առաջնորդների հավաքագրման արշավը մեկնարկել էԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրերUcom-ը՝ Հայաստան – Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովի պաշտոնական գործընկերՆարեկ Կարապետյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում «ՀայաՔվեի» կուսակցական թևը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին Գավառում և Գորիսում Այնպես չէ, որ Եվրոպան ամբողջովին հաշտ է Արցախի բռնազավթման հետ. Աննա Կոստանյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհրդի անդամները հյուրընկալել են «Ժողովրդավարության միջազգային դիտարան» (IODA) եվրոպական անկախ փաստահավաք առաքելության ներկայացուցիչներինՌուբեն Մեհրաբյանը դատարանի որոշմամբ ներողություն է խնդրել Սամվել ԿարապետյանիցԱդրբեջանցին ԹՐԻՓՓ-ն է գուցե փորձարկել, բայց կիսատ է ստացվել․ Մենուա Սողոմոնյան«Արցախ» անունը հնչեցնելու համար պատժվում է ամբողջ եկեղեցական համակարգը. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում․ Արտակ Զաքարյան Հանգուցյալին սառը կոմպրես դնելուն է նման ԵՄ-ի օգնությունը, մաքսատուրքերը հանելը ոչինչ չի փոխում Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ներդնելու իր փորձը Երևանի մետրոպոլիտենի զարգացման գործումԳանգուղեղային վնասվածք ստացած տղամարդու կյանքը փրկել չի հաջողվելՀոկտեմբերի 2-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԳոռ Մինասյանն Ասիական խաղերում բավարարվեց բրոնզե մեդալովԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԱդրբեջանցուց վիրավորում ստացած քաղաքացու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ մանրամասներԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ Պուտին Մոլորված զինվո՞ր, թե՞ սահմանը հատած ու քաղաքացու վրա կրակած անձ․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է ԵրևանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումԱնհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել էՀայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենՎթար է. ջուր չի լինելուՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարըԴեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելիՊայմանագրային զինծառայող է մահացելՀայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու նիկոլի իշխանությանը դեմ չէ որ կալանավորվի. Աննա ՄկրտչյանՄենք պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրըՌուսաստանը Ֆինլանդական ծոցում կալանել է «Västerbotten» նավը«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից44-օրյա պատերազմից կարելի էր խուսափել, եթե բանակցություններում ճիշտ որոշումներ կայացվեին. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար ԱԱԾ-ն ասում է՝ ձերբակալվել է. երևի առոք - փառոք կհանձնեն Բաքվին. Մարիաննա ՂահրամանյանԵրկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակից
Ամենադիտված