Հայերեն

Կորոնավիրուսի պայմաններում տուրիզմի ոլորտում իրավիճակային լուծումներ պետք է առաջարկվի, որ տուրիզմը կարողանա գոյատևի․ ոլորտն անդունդի եզրին է․ տուրիզմի ոլորտի մասնագետներ

Տնտեսություն

Ընդհանրապես տուրիզմում առկա խնդիրները պետք է բաժանել իրավիճակային խնդիրների, և համակարգային: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Visit Armenia» DMC & Travel և «Lore Travel» ընկերությունների հիմնադիր Վլադիմիր Գևորգյանը՝ անդրադառնալով ներքին տուրիզմի խնդիրներին:

«Լիցենզավորումը, հաշվառումը, դրանք համակարգային խնդիրներ են, իսկ իրավիճակային խնդիրները այս պահին խնդիրների առաջ կանգնած կազմակերպություններին ֆինանսական արտոնություններ տրամադրելն է, վարկային պարտավորությունները հետաձգելն է»,-ասաց նա:

Նա նշեց, որ այսօր շատերը սկսեցին զբաղվել ներքին տուրիզմով, այսինքն այն կազմակերպությունները, որոնք զբաղվել են միայն արտագնա տուրիզմով, ինչը բերեց թե՛ դեմբինգային քաղաքականության կիրառման, թե՛ նաև որակի անկման և դրա հետևանքնեը առկա են: «Նույնիսկ այն կազմակերպությունները, որոնք ավանդապես ներքին տուրիզմով էին զբաղվում այսօր խնդիրներ ունեն, որովհետև շուկան փոքր է, սակայն կազմակերպությունները, որոնք ներքին տուռեր են վաճառում, շատացել են և այն կազմակերպությունները, որոնք մշտապես զբաղվել են ներքին տուրիզմով, ունեն ֆինանսական լուրջ խնդիրներ, իսկ այն կազմակերպությունները, որ նոր են սկսել զբաղվել, խնդիրներ են ունենում կապված որակի հետ: Արդյունքում հասել ենք մի կետի, որ ունենք մի կողմից անբարեխիղճ մրցակցություն, մյուս կողմից անորոակ ծառայություններ»,-ասաց նա:

Ըստ Վլադիմիր Գևորգյանի՝ անցած տարվա համեմատ 20-30 տոկոս գների նվազում կա: «Երբեմն ամենօրյա տուռեր ենք հանդիպում ծիծաղելի գներով և երբ մինիմալ ինքնարժեք ենք հաշվարկում, ստացվում է, որ այդ տուռը վաճառելը անիմաստ է դառնում և հասկանում ենք, որ դա ուղղակի դեմբինգային քաղաքականության արդյունք է»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է պետության միջամտության անհրաժեշտությանը, ապա նա նախ նշեց, որ Տուրիզմը Հայաստանում պետք է լիցենզավորվի, որ այն կազմակերպությունները, որոնք գոնե մինիմալ պահանջներին չեն բավարարում, շուկայում գործունեություն չծավալեն, այն կազմակերպությունները, որոնք չունեն համապատասան ֆինանսական միջոցներ, համապատասխան մասնագետներ տուրիզմով չզբաղվեն, և դրա արդյունքում կունենանք շուկան մաքուր տեսքով, կլինի բարեխիղճ մրցակցություն և որակ:

«Ընդհանրապես, տուրիզմը միայն կազմակերպությունները չեն՝ գիդերն են, տրանսպորտային միջոցներն են, հյուրանոցներն են, որոնք խնդիր ունեն և այս համատեքստում իրավիճակային լուծումներ պետք է առաջարկվի, որ տուրիզմը կարողանա գոյատևի, իսկ այս պարագայում տուրիզմը գնալով անդունդի եզրին է կանգնած, ամեն վայրկյան կարող է անդունդը ընկնել»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է հյուրանոցների հագեցվածությանը, ապա նա ասաց, որ այդ առումով ևս խնդիր կա և եթե անցած տարիներին այս սեզոնին գրեթե հարյուր տոկոսով նրանց մոտ ամրագրումներ կան, ապա այս դեպքում միայն շաբաթ և կիրակի է այդքան հագեցվածություն, իսկ աշխատանքային օրերին ծանրաբեռնվածությունը 50-60 տոկոս է:

«Ֆան Թրեվլ» ընկերության տնօրեն Անահիտ Ղազարյանն էլ նշեց, որ հյուրանոցների և տուռերի գնային քաղաքականությունը տարանջատված է, քանի որ այս պահին շատ էժան են տուռերը, իսկ հյուրանոցային բիզնեսում թեև կան զեղչային քաղաքականություն, բայց այդքան շատ չէ: «Զեղչեր արվում են, բայդ դա չի կարող էական լինել, մի քանի հազար դրամ է տարբերությունը»,-ասաց նա:

Նա նշեց, որ հիսուն տոկոս հյուրանոցային հագեցվածությունը նվազել է, և եթե նախկինում իրենց ընկերությունում հաճախորդների հերթ էր, հիմա մեկ կամ երկու հոգի է օրվա մեջ:

«Խնդիրը հիմնականում կորոնավիրուով վարակման վախն է, իսկ երկրորդ խնդիրը գումարն է և հիմնական սոցփաթեթով հանգստացնողներն են գնում հանգստի: Ներքին տուրիզմը թվային ցուցանիշով չի ավելացել, ով գնում էր Ջերմուկ, հիմա էլ է գնում, բայց այնպես չէ, որ ով Եվրոպա պետք է գնար, այստեղ է հանգստանում»,-ասա նա:

Անահիտ Ղազարյանը նշեց, որ թեև հանգստյան գոտիներում անվտանգության կանոնոները պահպանվում են, պարբերաբար ախտահանումներ են լինում, սակայն կարծում է, որ արդյունավետ կլինի, եթե պետական կառույցների պատասխանատուներից, մասնավորապես տուրիզմի կոմիտեի նախագահը հայտարարի, թե ինչպես քաղաքացիները գնում են խանութ, տրանսպորտ, այնպես էլ կարող են գնալ հանգստանալու, քանի որ ռիսկը նույնն է: Նա նշեց, որ մասնավորապես Ծաղկաձորի հյուրանոցները, որտեղ տարել են կորոնավիրուսով վարակվածներին, այնտեղ ընդհանրապես չեն կարողանում մարդ ուղարկել:

Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. Վարազդատ ԼալայանՎթար է․ գազ չի լինելուՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացուԿղավելաշվիլին և Կոբախիձեն դիվանագիտական բարձր աստիճաններ են շնորհել մի շարք պաշտոնյաներիԹուրքիան և Եգիպտոսը համատեղ զորվարժություն են անցկացնում«Եթե Եվրոպան պատերազմ սկսի, Ռուսաստանը պատրաստ է դրան». ՌյաբկովՈչ մի օտար երկիր չի թելադրելու Հայաստանի սահմանադրական օրակարգը. Արամ ՎարդևանյանԻշխանությունն անդադար ընդդիմադիր ուժերի վրա տարատեսակ ճնշումներ է գործադրում. Ավետիք ՉալաբյանԱզգային համախմբում` ընդդեմ ալիևյան Սահմանադրության. Ուժեղ ՀայաստանՄայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ըԼծեն-Տաթև-Քաշունի հատվածը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համարԿատարը կհյուրընկալի ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների բանակցությունները«Ժողովրդի պաշտպան» մասշտաբային սոցիալական նախագիծ (տեսանյութ)Քուշներն ու Ուիթքոֆը Աբու Դաբիի բանակցություններից առաջ կհանդիպեն Ուկրաինայի և նրա գործընկերների ներկայացուցիչներինՍիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու բենզին տեղափոխող ավտոցիստեռնըՎահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանումՎատ եղանակի պատճառով Վրաստանի որոշ ճանապարհներին սահմանափակումներ են մտցվելԵրևանի խցանումների նվազեցման և քաղաքային կառավարման բարելավման առաջարկների փաթեթ կներկայացվի հանրությանը․ Հայկ ԴերզյանԲիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը ԳյումրիումԿոնվերս Բանկը՝ «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյում․ հատուկ առաջարկ Շիրակի մարզի ՓՄՁ-ների համարacbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայությունԸնդդիմությունը միավորվել է՝ կասեցնելու Փաշինյանի կառավարության միակողմանի զիջումները․ Ուժեղ ՀայաստանԱլիևը՝ Ստեփանակերտում, Սամվել Կարապետյանը՝ բանտում․ սա՞ է Հայաստանի իշխանությունների ստեղծած իրականությունը․ Մարիաննա ՂահրամանյանԶՊՄԿ-ն CaseKey-ի մասնակիցներին է ներկայացրել իրական բիզնես խնդիր․ ուսանողները 10 օրում պետք է առաջարկեն լուծումներ Հիշում եմ 2020 թվականի նոյեմբերի 9-ին մարդկանց պատած շոկը. Մենուա ՍողոմոնյանՄիասնության օրակարգի շուրջ համախմբված իրավաբանների ճեպազրույցներըՍրանց իշխանությունը արդեն պատրաստվում է արտահերթ ընտրությունների. Հրայր ԿամենդատայանԸնդդիմությանը մինչ օրս չի հաջողվել ձևավորել ինքնուրույն օրակարգ. Արեգ ՍավգուլյանՔաղաքական հայացքների համար դասախոսներին հեռացնում են աշխատանքից, բայց այլ կերպ են մեկնաբանում. Մենուա ՍողոմոնյանԸնտրությունները և հետընտրական գործընթացը ամբողջովին եղել են անարդար. Արսեն ԳրիգորյանTRIPP-ի ճակատագիրն անորոշ կդառնա, երբ Ամերիկայում իշխանությունը փոխվի. Արմեն ՄանվելյանԺամանակը կանցնի, դժվարությունները կմնան անցյալում, բայց ստեղծված արժեքները կշարունակեն ապրել. Գագիկ Ծառուկյանի բանաձևը Եռաբլուրը ստեղծած մարդը չի’ կարող որոշել Եռաբլուրում թաղվածների երեխաների ապագան. Նարեկ ԿարապետյանՀանդիպումների ընթացքում բացահայտեցինք, թե ինչ են թաքցնում ժողովրդից. Նարեկ կարապետյանՆոյեմբերի 9-ը պետք է լինի ոչ միայն հիշատակի, այլև քաղաքական և պետական պատասխանատվության օր. «Ուժեղ Հայաստան» Կոնվերս Բանկը՝ Citibank N.A.-ի հետ համագործակցությամբ ընդլայնում է իր միջազգային հնարավորությունները Երկրի անվտանգային համակարգի զրոյացում թույլ չենք տալու. Արշակ ԿարապետյանՆոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն էՌուսաստանի հեռանալը կարող է փոխել տարածաշրջանի ուժերի հավասարակշռությունը․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱյն մասին, թե ինչու մենք ոչ մի կերպ չենք կարող համաձայնվել Ալիևյան սահմանադրության պարտադրանքին. Չալաբյան6 տարի առաջ այս օրը եռակողմ հայտարարությամբ կանգնեցվեց 44–օրյա պատերազմը. Արտակ Զաքարյան Հայաստանի անվտանգությունը զրոյացման եզրին է. Արշակ Կարապետյան ՀՀՄԱ ջանքերով ֆերոհամահալվածքները Եվրամիություն կներմուծվեն առանց մաքսատուրքի Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Ալինա Սահրադյանի կյանքի կարգախոսը. տեսանյութԱյն մասին, թե իրականում ինչ հետևանքների կարող է բերել Ալիևի պահանջով սեփական Անկախության հռչակագրից հրաժարվելը. Ա. ՉալաբյանՀայաստանի անկախությունը վաճառքի ենթակա չէ. տեսանյութԱյն, ինչ տեղի է ունենում մեզանում և մեր շուրջ, գեոպոլիտիկ շատ խոր իրադարձություններ են, որոնք մակերեսային, պրիմիտիվ ընկալումներով հնարավոր չէ լուծել. Մ. Ավետիսյան Ընդդեմ Ալիևի սահմանադրությանը. հայ հանրության խոսքը«Ամեն ինչ կանենք` դեմ գնալու ալիևյան սահմանադրությանը». Նարեկ ԿարապետյանԲեղերով բռնապետը չի որոշելու` մենք ինչ սահմանադրություն ունենանք. Նարեկ Կարապետյան
Ամենադիտված