Գեղեցկուհիները կաթվածահար են արել Սան Պաուլու քաղաքը․ ֆոտոներ
ԱշխարհՔիմ Քարդաշյանի բազմաթիվ մրցակիցներ ունի Բրազիլիայում։
Բրազիլիայի ամենամեծ քաղաքում՝ 11,3 միլիոնանոց Սան Պաուլուում, կայացել է «Miss Bumbum»-2016 մրցույթը, որը երկրում ամենակարեւոր իրադարձություններից է։ Չնայած այս օրերին ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում բրազիլական մեկ այլ քաղաք է՝ Ռիոն, այստեղ մեկնարկած Օլիմպիական խաղերի շնորհիվ, բայց Սան Պաուլոն էլ գեղեցկուհիների եւ նրանց գայթակղիչ հետույքների շնորհիվ է հայտնվում համաշխարհային մամուլի էջերին։ Արդեն յոթերորդ տարին անընդմեջ կազմակերպվող մրցույթի շրջանակներում երկրի բոլոր նահանգներից ներկայացված են 27 մասնակիցներ, որոնք լողազգեստներով դուրս են գալիս փողոցներ՝ ցուցադրելու իրենց հետույքները։ Այս անգամ կաթվածահար է եղել Սան Պաուլոյի երթեւեկությունը, քանի որ գեղեցկուհիների շքերթի համար պոդիում են դարձել հենց այս քաղաքի փողոցները։
Նշենք, որ աղջիկները պայքարում են «Լավագույն հետույք» մրցանակի համար, որը նրանց մեծ փառք եւ համբավ է բերում ամբողջ Բրազիլիայում։ Հաղթողը որոշվում է հեռախոսային քվեարկության արդյունքում։ Տիտղոսակրի անունը կհայտարարվի նոյեմբերի 9-ին կայանալիք շքեղ երեկույթի ընթացքում։