Դպրոցի տնօրենին ձերբակալել են աշակերտուհուն բռնաբարելու համար
Բաց մի թողեքԱդրբեջանում ցնցող միջադեպ է տեղի ունեցել:
Haqqin.az-ը, վկայակոչելով Avropa.info-ն, հաղորդում է, որ ձերբակալել են Շահհուսեյնլի գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Ջեյհուն Թոֆիգլիին: Տնօրենին մեղադրում են աշակերտուհու բռնաբարության մեջ:
Նա ձերբակալվել է այն բանից հետո, երբ աղջկա ծնողները բռնաբարության մասին հաղորդում են ներկայացրել ոստիկանությունը: Թոֆիգլիի դեմ քրեական գործ է հարուցվել:
Շրջանի ոստիկանությունում հաստատել են գյուղական դպրոցի տնօրենի ձերբակալության փաստը: