Արմեն Մուրադյանը պայքար է սկսել Բժշկականը եկամուտների որջ դարձրած Արմեն Աշոտյանի և Կարեն Ավագյանի դեմ. «Ժամանակ»
Հասարակություն«Ժամանակ» թերթը գրում է. «Երևանի բժշկական համալսարանի նորանշանակ ռեկտոր Արմեն Մուրադյանը պայքար է սկսել տարիներ ի վեր համալսարանն իր եկամուտների որջը դարձրած կրթության նախկին նախարար Արմեն Աշոտյանի և ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանի դեմ։
Նոր ռեկտորին հաջողվել է փակել մի քանի եկամտաբեր խողովակներ, որոնք մոտ տասը տարի շարունակ ծառայել են Աշոտյանի համար։ Չի բացառվում, որ առաջիկայում այնպիսի բացահայտումներ երևան գան, որոնք քրեական գործեր հարուցելու պատճառ կարող են դառնալ։