Պարետն այդպես է որոշել․ Դիմակներ կրելն անհրաժեշտ է, նույնիսկ եթե մի մեքենայում ամուսիններ կամ նույն ընտանիքի անդամներ են
ՀասարակությունԴիմակներ կրելն անհրաժեշտ է, նույնիսկ եթե մի մեքենայում ամուսիններ կամ նույն ընտանիքի անդամներ են։ Այս մասին հուլիսի 13-ին ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստում հայտարարեց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով պատգամավորների դիտարկումներին:
Նա նաեւ նշեց, որ բոլորը պետք է դիմակ կրեն մեքենաներում, եւ հնարավորինս քիչ բացառություններ լինեն:
«Եթե նույնիսկ նույն ընտանիքի անդամներ են գնում մեքենայով, նրանք պետք է դիմակներ կրեն, հակառակ դեպքում ցանկացած ստուգման ժամանակ մեքենայի ուղեւորները կասեն, որ իրենք մերձավոր ազգականներ են: Այնպես որ, բոլորը պետք է դիմակներ կրեն՝ անկախ նրանից ամուսիններ, հարազատներ, ընկերներ են, թե՝ ոչ»,- պարզաբանեց փոխվարչապետը:
Նշենք, որ դիմակներ կրելուց ազատված են միայն այն քաղաքացիները, ովքեր ունեն որոշակի տեսակի հիվանդություններ: Ընդ որում, նրանց թույլատրվում է դիմակներ չկրել միայն դրսում եւ հիվանդության մասին տեղեկանքի առկայության դեպքում:
Հիշեցնենք, որ անձնագրում կա «գրանցում» սյունակ, որի համաձայն հեշտ ու հանգիստ կարելի է պարզել ընտանեկան հարաբերությունները: