Դիմում գրելու Վիգեն Սարգսյանի որոշումը
ՔաղաքականությունՊաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարել է, որ առաջիկայում դիմում է գրելու ՀՀԿ-ին անդամակցելու վերաբերյալ: Այդ հանգամանքը հետաքրքրական է և՛ ներքաղաքական զարգացումների առումով, և՛ նաև այն հանգամանքի, որ Սեյրան Օհանյանը կարծես թե տարիներ շարունակ պաշտպանության անկուսակցական նախարար էր: Այժմ փաստորեն պաշտպանության նախարարը կդառնա կուսակցական:
Սա միգուցե մեծ և էական փոփոխություններ չի ենթադրում Վիգեն Սարգսյանի գործողություններում, սակայն ինքնին փաստը, որ պաշտպանական ոլորտը կուսակցականացվում է, արդեն իսկ խոսուն է և վկայում է իշխանության բյուրեղացման գործընթացի մասին:
Միևնույն ժամանակ առանցքայինն այստեղ, ըստ ամենայնի, գործընթացի հակառակ «պատճառահետևանքային» բնույթը կամ ուղղությունն է: Պաշտպանության նախարարի կուսակցականացումը, ըստ ամենայնի, պայմանավորված է Հանրապետական կուսակցության ներսում ուժերի հավասարակշռությունը փոխելու Սերժ Սարգսյանի ռազմավարությամբ, որի մասին նա հայտարարել է ՀՀԿ խորհրդի նիստում վարչապետ Կարեն Կարապետյանին ներկայացնելիս:
Շարունակությունն՝ այստեղ