Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Իրանի դիրքորոշումը չի փոխվել. Իրանի ԱԳՆ
ԱշխարհԻրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին ընդգծել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանական Հանրապետության միջեւ ղարաբաղյան շրջանի վերաբերյալ Իրանի դիրքորոշումը չի փոխվել, հայտնում է ԻՌՆԱ-ն:
Ի պատասխան լրագրողների հարցին՝ արդյոք փոխվե՞լ է ղարաբաղյան շրջանի վերաբերյալ Իրանի դիրքորոշումը, Մուսավին հայտարարել է. «Հայաստանի եւ Ադրբեջանական Հանրապետության միջեւ Ղարաբաղի վիճելի շրջանի վերաբերյալ մեր դիրքորոշումը չի փոխվել»:
Շեշտելով երկրների ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը հարգելու ու վեճերի խաղաղ լուծման մեթոդների օգտագործման անհրաժեշտությունը՝ նա հավելել է. «Մենք կարծում ենք, որ այս երկու հարեւան երկրները պետք է իրենց վեճերը լուծեն խաղաղ ճանապարհով, եւ Իրանը միշտ պատրաստ է այդ հակամարտության կարգավորմանն օգնել»: