Գյումրիում կրակոցներ են հնչել
ՀասարակությունԳյումրիում գործող «Եռանկյունի» ռեստորանի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում կրակոցներ են հնչել:
Այս մասին Operativ.am-ի թղթակցին հայտնեցին Ոստիկանության լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի բաժնից:
«Տեղեկություն է ստացվել Ոստիկանության բաժին վիճաբանության վերաբերյալ: Հնարավոր է, որ կրակոցներ են հնչել: Այս պահին կատարվում են ստուգողական աշխատանքներ»,-հայտնեցին ոստիկանությունից: