«Անհրաժեշտ է հասանելի լինել յուրաքանչյուր բնակչին, եթե պետք է՝ օգնել պարենի ձեռքբերման հարցով». Ցոլակյան
ՀասարակությունՆախարար Ֆելիքս Ցոլակյանի խորհրդակցությունը. հանուն մարդկային կյանքի պահպանման
Հուլիսի 14-ին Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն անցկացրեց խորհրդակցություն Փրկարար ծառայության ղեկավար կազմի, կառուցվածքային ու տարածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ:
Առաջնահերթության կարգով նախարարը լսեց Տավուշի մարզային փրկարարական վարչության զեկույցը: Վարչության պետ փ/ծ գնդապետ Փիրումյանը ներկայացրեց սահմանում տիրող իրավիճակը և ձեռնարկվող առաջնահերթ միջոցառումները:
Նախարարը հանձնարարեց բոլոր գործողությունները համաձայնեցնել տեղի զինված ուժերի ղեկավար կազմի հետ, առավելագույն ինտենսիվությամբ նախապատրաստվել, ըստ անհրաժեշտության, բնակչության պատսպարման, տարհանման աշխատանքներին:
Ավելին այստեղ