Հայերեն


Ձեր սալոտ ու փնթի ձեռքերը հեռու պահեք բանակից, ժողովրդից ու պետությունից. Աշոտյան

Հասարակություն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Բոլոր առողջ հասարակություններում գոյություն ունի ինքնապաշտպանական մի բնազդ՝ դժվար եւ օրհասական օրերին համախմբվել պետության շուրջ։ Անգլալեզու քաղաքագիտության մեջ այս երեւույթը հայտնի է որպես rally round the flag էֆեկտ:

Երբ համավարակը հասավ Հայաստան եւ իշխանությունները հանցավոր ուշացումով հայտարարեցին արտակարգ դրություն, բոլոր հիմնական ընդդիմադիր ուժերը, այդ թվում՝ ՀՀԿ-ն, հանդես եկան համախբման կոչով եւ ներքաղաքական պայքարի սառեցում արձանագրեցին՝ տալով այս իշխանություններին հնարավորություն կենտրոնանալ մարդկանց կյանքին եւ առողջությանը սպառնացող վիրուսի դեմ պայքարի վրա։ Ավելին, մենք պարբերաբար գործնական առաջարկություններ էինք անում կառավարությանը՝ հիմնվելով մեր փորձի եւ գիտելիքի վրա։

Ի՞նչ ստացանք ի պատասխան։

Անփառունակ կերպով (մեղավորներն անխուսափելիորեն պատժվելու են) տապալելով այս պայքարը՝ Փաշինյանը չարաշահեց ընդդմության պետականասիրությունն ու բարոյականությունը եւ լկտի ու բացահայտ կերպով շարունակեց իր ներքաղաքական շահերը հետապնդել. Լանզարոտեի կոնվենցիա, գույքահարկի բարձրացման օրենք, գույքի բռնագանձման օրենք, քաղաքական օպոնենտների նկատմամբ քրեական հետապնդումներ եւ դատավարություններ, Սահմանադրության բռնաբարում, ՍԴ բռնազավթման փորձ եւ այլն։

Կորոնավիրուսային պատերազմի ժամանակ Նիկոլը ժողովրդին եւ ընդդիմությանը մեջքից խփում էր՝ այսպիսով ոչնչացնելով հասարակական համերաշխության մթնոլորտի ծիլերը։

Հուլիսի 12-ից Տավուշի սահմանագծում մեկնարկած մարտական գործողությունները կրկին համազգային համախմբման առիթ հանդիսացան։ Բոլորս շունբներս պահած հետեւում ենք մեր փառապանծ բանակի գործողություններին, թշնամու դեմ տեղեկատվական պատերազմ ենք վարում, սգում ենք մեր զինվորականների մահերը...

Այդպես էլ պետք է լիներ, քանզի ազգի ինքնանաշտպանական բնազդն աշխատում է՝ համախմբելով բոլորիս մեր ժողովրդի զավակ՝ Հայոց բանակի շուրջ եւ ի հեճուկս իշխանական քարոզիչների «խաղաղասիրական» ջանքերի։

Սակայն իշխանավորների անբարոյականությունը ոչ խրամատ է ճանաչում, ոչ զինվորի արյուն ոչ էլ պետություն։ Թողնելով թշանամուն, նրանք կրկին սեւեռվել են ներքին օրակարգի վրա՝ թիրախավիրելով ընդդիմիւթյանը, փորձելով գարշահոտ միավորներ հավաքել մեր բանակի սխրանքներից, ներքին թշանամի գտնել եւ նորից պառակտել ազգին։

Այս ամեննը անպատասխան չի մնալու եւ իրավիճակի կայունացումից հետո բոլորիդ մոլորված պորտերը տեղադրվելու են իրենց բնական տեղերում։ Պարզապես հիմա դրա ժամանակը չէ։

Մի պատերազմ արդեն տապալել եք։ Մի ազգային համերաշխություն ոչնչացրել եք։

Խելքի եկեք։

Ձեր սալոտ ու փնթի ձեռքերը հեռու պահեք բանակից, ժողովրդից ու պետությունից։

Փաշինյանը կմեկնի ՌԴ. նա կհանդիպի Պուտինի հետ Երևանում բախվել են «Lexus»-ը և «Hongqi»-ն. կա 5 տուժած Աշխարհում պայքшրը գնում է ոչ թե կյանքի, այլ մաhվան համար. Լավրով «Լիվերպուլի» ղեկավարությունն արդեն որոշում է կայացրել. սպասվում է, որ ամռանը թիմի ղեկը կստանձնի Խաբի ԱլոնսոնՆիկոլ Փաշինյան, ամոթդ կորցրել ես, հիմա էլ հերոսներին ես անցել. Ալիկ ԱլեքսանյանՄոռացվող արժեհամակարգի մասին. Արման ՊետրոսյանՍելին Դիոնը հայտարարել է բեմ վերադառնալու մասին. երգչուհին պատրաստ է Փարիզում կայանալիք մեծ շոուին Դուք մի հատ դեռ պիտի արժանի լինեք Արթուր Ավանեսյանի անունը տալու. Արեգա ՀովսեփյանԸնդդիմության շարքերում «հունիսի 7-ից հետո կյանք կա» ասողները հող են նախապատրաստում սեփական հնարավոր պարտությունն արդարացնելու համար. Աննա ԿոստանյանԼեհաստանը չի պատրաստվում ԱՄՆ-ին տրամադրել իր Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը. Լեհաստանի պաշտպանության նախարարԹրամփը պատրաստ է ավարտել պшտերազմն Իրանի դեմ, նույնիսկ եթե Հորմուզի նեղուցը փակ մնա. The Wall Street JournalՍԱՏՄ-ն ամփոփել է ձվի արտադրության և իրացման շուկայում անցկացված վերահսկողության արդյունքների մի մասը«Ես ամաչում էի «ոչ» ասել, ինձ վնասելով գնում էի այնտեղ, ուր չէի ուզում գնալ, հիմա հաճույքով եմ «ոչ» ասում». Մկրտիչ ԱրզումանյանՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ «Համահայկական ճակատ» կուսակցության կողմից համապետական ընտրություններին մասնակցելու վերաբերյալԲացառիկ Լուսավոր Երիտասարդություն՝ Ապագայի Նպատակով․ Էդմոն ՄարուքյանԻրավունքը պետք է գերակայի և կգերակայի․ Արամ ՎարդևանյանԻՀՊԿ-ն Պարսից ծոցում խnցել է իսրայելական բեռնատար նավ Ամենամեծ պռովոկատորը ամենուր փնտրում է պռովոկացիա. Արշակ ԿարապետյանԻրակլի Կոբախիձեն և Մարկո Ռուբիոն քննարկել են Հարավային Կովկասում Վրաստանի՝ որպես ուժեղ գործընկերոջ դերի ուժեղացման կարևորությունըՉկա տղա, որ իր մորը չպաշտպանի, կադրերն էլ ուշադիր զննեք. ընդդիմություն, դու հանկարծ ծպտուն չհանես․ Արշակ Կարապետյան Ո՛չ, տիկին Հակոբյան, մեր զինվորները դասալիք չեն. Արթուր ԱվանեսյանԻսրայելը ԱՄՆ-ին հետախnւզական տվյալներ է տրամադրել Հորմուզի նեղուցի վերաբերյալ. Times of Israel«ՀայաՔվեն» մշտապես պաշտպանել է հայ ազգի և յուրաքանչյուր հայի իրավունքները․ Ավետիք ՉալաբյանԿարևորում ենք մարզերում բնակիչների հետ անմիջական շփումները․ Մենուա Սողոմոնյան.Համախմբումն այլընտրանք չունի․ հանուն՝ անվտանգ, արժանապատիվ, բարեկեցիկ և ուժեղ Հայաստանի․ Նաիրի ՍարգսյանԱշտարակը դարձավ Քրիստոսի արձանի կառուցմանը նվիրված «Մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը» ֆոտոցուցահանդեսի արդեն 5-րդ կանգառըԱյս իշխանություններն իրագործում են Բաքվի և Անկարայի թելադրած օրակարգը․ Ատոմ ՄխիթարյանԱդրբեջանը հետևողականորեն կեղծում է պատմությունը՝ Փաշինյանի աջակցությամբ ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ուժեղ Հայաստան»-ը դաշինք կազմեց երկու ուժերի հետ Քրեական գործ դպրոցականների նկատմամբ Ընդդիմության բաժանվածությունը՝ իշխանության գլխավոր առավելությունը Փոփոխությունը գալու է Սամվել Կարապետյանի ուժով. քաղաքական գործիչները անցած ճանապարհ պիտի ունենան. Նարեկ Կարապետյան Ես ուղղակի հիացած եմ, որ առայսօր, ում հետ հանդիպել եմ, որևէ մեկը չի դրել մանդատի կամ ցուցակի տեղի խնդիր. Գագիկ Ծառուկյան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններին կմասնակցի դաշինքով, որը կկոչվի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» Ինչ ունենք մենք այսօր, դա մեր քաղաքական համակարգի անկատարության արդյունքն է եղել. Նարեկ ԿարապետյանՓոփոխությունը գալու է Կարապետյանի ուժով. Նարեկ Կարապետյան Ռուսաստանի կոշտ մերժումը Փաշինյանին Սուտասաննե՛ր, ասե՛ք, որ գաղտնի որոշել եք անկլավները տալ, ինչի՞ եք տեղափոխում ՀՀ - Վրաստան գազատարը Պաշտոնյաների պարգևավճարների համար գումար կա, իսկ խոցելի խմբերի համար՝ չկա․ Հրայր ԿամենդատյանԶՊՄԿ-ի` երբեք կանգ չառնող հոսքագծերը. ի՞նչ ճանապարհ է անցնում հանքաքարըԽաղաղության գործընթացի և անվտանգության երաշխիքների մասին. Էդմոն Մարուքյան «ՀայաՔվեն» հաստատակամ է` պաշտպանելու իրավական կամայականության թիրախում հայտնված մեր բոլոր հայրենակիցների իրավունքներըՏեր ենք կանգնելու մեր իրավունքներին․ Արսեն ԳրիգորյանՓաշինյանն անեծքով է խոսում. չարության կասա հիշեցնող գլխի արգասիք է. Կամենդատյան Այն մասին, թե ինչ է պատրաստ մեր բոլորի հաշվին զոհաբերել գործող վարչախումբը՝ սեփական իշխանությունը մի կերպ երկարաձգելու համար. Ավետիք ՉալաբյանMPEI–ի գիտնականները մշակել են նոր սերնդի արևային մարտկոցների արտադրությունը պարզեցնելու միջոց Պատրաստ ենք գրազ գալ յուրաքանչյուրի հետ՝ «Ուժեղ Հայաստանն» ընտրելու է Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան Մեր հասարակությունը պետք է որոշի կամ Փաշինյանն է, կամ Կարապետյանն է․ երկու մեծ այլընտրանք կա այսօր․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Ձայների մասնատումը՝ իշխանության օգտին․ ընդդիմությանը կոչ է արվում միավորվել ընտրություններից առաջ Սփյուռքը կանգնում է եկեղեցու կողքին․ Դոնի Ռոստովում հարյուրավոր հայեր աջակցություն են հայտնում կաթողիկոսին
Ամենադիտված