Սերժ Սարգսյանը վերականգնում է իր քանդած պատը
ՔաղաքականությունԶոհված կամ վիրավոր զինծառայողների փոխհատուցման ծավալները մեծացնելու համար 1000 դրամի գանձման մասին օրինագծի քննարկումներում իշխանությանը «հաջողվեց» ամենաանցանկալին և վտանգավորը՝ խնդիրը ընդամենը 1000 դրամ «տալ-չտալու» դաշտ բերելը:
Իշխանության համար դա ամենահեշտ դաշտն է, քանի որ այդ դաշտում գործելու համար իշխանության ռեսուրսները բավականին, անհամեմատ շատ են, քան հանրային այն խմբերինը, ովքեր հանդես եկան նախաձեռնության քննադատությամբ և ընդդիմախոսությամբ: Դրա հետևանքով իսկապես կարևոր, անհրաժեշտ և նույնիսկ ուշացած նախաձեռնությունը «պրիմիտիվացվեց», ինչպես գրեթե միշտ:
Հասկացա՞վ իշխանությունը՝ ինչն է բուն խնդիրը, թե՞ ոչ: Հասկանալո՞վ տարավ խնդիրն այդ «պրիմիտիվ» ուղղությամբ, թե՞ ոչ: Ասելը բարդ է, թեև թվում է, որ այդքան էլ բարդ չէր հասկանալ, պատկերացնել խնդրի նրբությունը, իրավիճակի մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ նրբերանգները, և նախաձեռնությունը տանել բոլորովին այլ ճանապարհով, այլ մոտեցմամբ:
Շարունակությունն՝ սկզբնաղբյուրում