Հայերեն


Ադրբեջանը խնդիր է դրել փոքր քայլերով փոփոխել շփման գիծը, իրենց ձեռնտու դիրքեր գրավել. Վաղարշակ Հարությունյան

Քաղաքականություն

Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին հուլիսի 13-ի իր ելույթում բացահայտեց Ադրբեջանի նպատակները: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը:

Նա նշեց, որ 2016 թվականին ապրիլյան պատերազմի ժամանակ եւս նա բացահայտեց Ադրբեջանի ռազմավարությունը:

«Կարեւոր չէ, թե ով է առաջին սկսելը, կարեւորն այն է, թե ինչի է տեղի ունենում: Ինչպե՞ս կարող է, որ 10 մլն-անոց Ադրբեջանը, որը ունի հզոր նավթային պաշարներ, հզոր զինված ուժեր, թույլ տա, որ Ադրբեջանի 20 տոկոսը լինի օկուպացված: Սրանից մենք պետք է եզրակացնենք, որ Ադրբեջանն այսօր իր առջեւ դրել է խնդիր ոչ թե հարցը լուծել բանակցային գործընթացով, այլ գնալ ռազմական ճանապարհով»,- ասաց նա:

Նախկին նախարարը նշում է, որ եթե հետեւենք Ադրբեջանի վերջին եւ նույնիսկ մեկ տարվա հայտարարություններին, ապա կհասկանանք, որ դա իրենց մոտ Ղարաբաղի հարցի լուծման ռազմավարությունն է. «Իլհամ Ալիեւն ասում է հետեւյալը, որ այսօր միջազգային հարաբերություններում առաջին տեղում է ուժի գործոնը, այնուհետեւ ավելացնում, որ ոչ միայն Զանգեզուրը եւ Երեւանն է Ադրբեջանինը, հունիսի 3-ին զորամասի բացմանը հայտարարում է, որ Հայաստանի այսօրվա տարածքը հին պատմական Ադրբեջանի տարածքն է: Խոսքը Ղարաբաղի մասին չէ, այլ ողջ Հայաստանի մասին»:

Վաղարշակ Հարությունյանը հիշեցնում է նաեւ Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուգարովի հայտարարությունը, որում ասվել է, որ իրենք ի վիճակի են Նախիջեւանից խփել Երեւանին եւ պաշտպանում է նույն միտքը: «Պաշտպանության նախարարը հունիսի 26-ին եւս ասում է նույնը՝ մենք չենք հանդուրժելու եւ գնալու ենք ռազմական ճանապարհով: Եթե սա ամփոփենք, հասկանալի է դառնում թե ինչու է Ադրբեջանը գնում այսպիսի քայլերի: Սա Ադրբեջանի ռազմավարությունն է՝ խուսափել բանակցային գործընթացից եւ հարցը լուծել ռազմական ճանապարհով»,- նշեց նա:

Վաղարշակ Հարությունյանի կարծում է, որ Ադրբեջանը խնդիր է դրել փոքր քայլերով փոփոխել շփման գիծը, ընդունել այնպիսի դիրքեր, որն իրենց տալիս է առավելություն:

«Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ ուժեղացնում են իրենց բանակը եւ ժամանակ առ ժամանակ հասնում են հաջողությունների, օրինակ բերելով՝ 2016 թվականի ապրիլյան պատերազմը, երբ տարածքներ են վերցրել եւ որդեգրել են պատերազմ սկսելու քաղաքականությունը»,-ասաց Վաղարշակ Հարությունյանը:

Նախկին նախարարն ասում է, որ Ադրբեջանը սխալ է գնահատում իրավիճակը, նա հույս ունի, որ տարածքով մեծ է, ունի ռեսուրսներ, բնակչությունն է մեծ եւ համարում է, որ բավարար է, որպեսզի գնա հաղթանակի եւ գնում է սրացումների. իրավիճակը ճիշտ չի գնահատել:

«Տարածաշրջանում Հայաստանի, Ղարաբաղի եւ Ադրբեջանի ռազմաքաղաքական բալանսը ի օգուտ Ադրբեջանի չէ, եթե նա սկսի պատերազմ, ապա պարտվելու է, որովհետեւ մենք ունենք այնպիսի միջոցներ, որոնք ի վիճակի են ոչնչացնել Ադրբեջանի ողջ տնտեսական ներուժը: Իրենք դա լավ պատկերացնում են, սակայն ցույց են տալիս, որ այդպես չէ»,-ասաց նա:

Վաղարշակ Հարությունյանը նշեց, որ սահմանում լարված իրադրության պայմաններում մեր բանակը եւ գլխավոր շտաբը գործել են շատ հստակ եւ գրագետ եւ պարտադրել են հակառակորդին լռել եւ ունենալ կորուստներ: «Բայց նաեւ պետք է գնահատել, որ հայկական կողմը զուսպ է եղել, որ չանցնի այն չափը, որը կբերի լայնածավալ պատերազմի, ինչը Ադրբեջանը չի զգում»:

Խոսելով նաեւ միջազգային կառույցների հայտարարություններին մասին՝ Վաղարշակ Հարությունյանը նշեց, որ պետք է լավ պատկերացնենք, որ միջազգային կառույցները, կամ պետությունները հայտարարություններ անելիս՝ պետք է ունենան փաստաթղթեր եւ հիմնավորումներ, իսկ զինադադարի խախտման պարագայում, երբ չկան վերահսկման մեխանիզմներ, ապա կոչ են անում երկու կողմին.

«Բոլորը գիտակցումն են, որ մեզ պատերազմ պետք չէ, մենք ցանկանում ենք հարցը լուծել բանակցային ճանապարհով, բայց չենք խուսափում պատերազմից, եթե դա իրենք փորձեն իրականացնել»,- հավելեց Վաղարշակ Հարությունյանը:

Թրամփը հայտարարել է դիզելային վառելիքի «հսկայական ծավալներ» բաց թողնելու վերաբերյալ Եվրոպայի համաձայնության մասինԿրակոցներ՝ Երևանում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համարՍոցիալական ցանցերը վնասում են ժողովրդավարությանը. Ի՞նչ են ցույց տալիս հարցումներըՄեծ քեռիները կանգնած էին Հայաստանի մեջքին. Ալիևը նորից թիրախավորել է Մինսկի խմբինԱրդյո՞ք իշխանության երազանքն է ոչնչացնել բոլոր ընդդիմադիր քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանն ամեն գնով փորձում է խորացնել Հայաստանի կախվածությունն իր էներգետիկ համակարգից. Արմեն ՄանվելյանԵԽԽՎ զեկույցները, բացի դեկլարատիվ բնույթ կրելուց, պետք է ունենան հստակ հետևանքներ. Արեգ Սավգուլյան75 Ուսուցիչ-առաջնորդների հավաքագրման արշավը մեկնարկել էԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրերUcom-ը՝ Հայաստան – Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովի պաշտոնական գործընկերՆարեկ Կարապետյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում «ՀայաՔվեի» կուսակցական թևը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին Գավառում և Գորիսում Այնպես չէ, որ Եվրոպան ամբողջովին հաշտ է Արցախի բռնազավթման հետ. Աննա Կոստանյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհրդի անդամները հյուրընկալել են «Ժողովրդավարության միջազգային դիտարան» (IODA) եվրոպական անկախ փաստահավաք առաքելության ներկայացուցիչներինՌուբեն Մեհրաբյանը դատարանի որոշմամբ ներողություն է խնդրել Սամվել ԿարապետյանիցԱդրբեջանցին ԹՐԻՓՓ-ն է գուցե փորձարկել, բայց կիսատ է ստացվել․ Մենուա Սողոմոնյան«Արցախ» անունը հնչեցնելու համար պատժվում է ամբողջ եկեղեցական համակարգը. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում․ Արտակ Զաքարյան Հանգուցյալին սառը կոմպրես դնելուն է նման ԵՄ-ի օգնությունը, մաքսատուրքերը հանելը ոչինչ չի փոխում Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ներդնելու իր փորձը Երևանի մետրոպոլիտենի զարգացման գործումԳանգուղեղային վնասվածք ստացած տղամարդու կյանքը փրկել չի հաջողվելՀոկտեմբերի 2-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԳոռ Մինասյանն Ասիական խաղերում բավարարվեց բրոնզե մեդալովԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԱդրբեջանցուց վիրավորում ստացած քաղաքացու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ մանրամասներԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ Պուտին Մոլորված զինվո՞ր, թե՞ սահմանը հատած ու քաղաքացու վրա կրակած անձ․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է ԵրևանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումԱնհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել էՀայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենՎթար է. ջուր չի լինելուՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարըԴեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելիՊայմանագրային զինծառայող է մահացելՀայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու նիկոլի իշխանությանը դեմ չէ որ կալանավորվի. Աննա ՄկրտչյանՄենք պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրըՌուսաստանը Ֆինլանդական ծոցում կալանել է «Västerbotten» նավը«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից44-օրյա պատերազմից կարելի էր խուսափել, եթե բանակցություններում ճիշտ որոշումներ կայացվեին. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար ԱԱԾ-ն ասում է՝ ձերբակալվել է. երևի առոք - փառոք կհանձնեն Բաքվին. Մարիաննա ՂահրամանյանԵրկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցՀայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրաՇաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ
Ամենադիտված