«Հոգուս խորքում երազում եմ այդ մասին». Իրինա Թովմասյանի խոստովանությունը
LifeԻրինա Թովմասյանն ընտանեկան ալբոմը համալրել է նոր լուսանկարներով: Գեղեցկուհու եւ դուստրերի՝ Ալյայի եւ Մարիայի նոր ֆոտոշարքի հեղինակն Էդգար Մարտիրոսյանն է, նկարահանումն իրականացրել են Ապարանում:
«Աննկարագրելի լավ միջավայրում ենք աշխատել, սրանից լավ ուղղակի չէր էլ կարող լինել. երգելով, պարելով, կատակներ անելով, ուրախ տրամադրությամբ լավ օր ենք անցկացրել բնության գրկում: Արտակարգ դրության ժամանակ սա հիանալի առիթ էր՝ ցրվելու եւ անմոռանալի պահեր ապրելու համար»,- պատմել է Իրինան:

Իրինա Թովմասյանը՝ դուստրերի հետ
Արդյունքը գահացնող է.«Շատ լավ կարծիքներ ենք լսել, մեզ էլ լուսանկարները շատ են դուր եկել: Աղջիկներս էլ շատ ոգեւորված եւ հիացած են: Այս ոճն իմ ամենասիրելիներից է՝ նուրբ եւ կանացի կերպարներ, բնություն»:

Իրինա Թովմասյանը
Իրինան նաեւ խոստովանություն է արել.«Հոգուս խորքում երազում եմ դերասանուհի դառնալու մասին. ուզում եմ խաղալ թատրոնում եւ տարբեր կերպարներով ներկայանալ: Այդ բացը լուսանկարների միջոցով եմ լրացնում: Կան շատ կերպարներ, որոնցով կցանկանամ ներկայանալ: Աղջիկներիս մասնագիտության ընտրության մասին խոսելը դեռ շատ շուտ է, բայց նրանք էլ արվեստին շատ մոտ են. այն ապրում է նրանց մեջ»: