Հայերեն


Պատասխանատու պահվածք ընդդիմության կողմից

Քաղաքականություն

Ադրբեջանի հերթական սադրանքներին հայկական բանակը տալիս է լիարժեք պատասխան, ինչի արդյունքում դեռ երկար ժամանակ թշնամին լիզելու է իր վերքերը: Սա անկասկած է, սրանում վստահ ենք բոլորս, սրանում բազմիցս սեփական փորձով համոզվել են հենց ադրբեջանցիները: Միևնույն ժամանակ, թշնամու ցանկացած ոտնձգություն յուրօրինակ թեսթ է մեզ համար՝ ներհասարակական ու, ինչու չէ, նաև ներքաղաքական հարաբերությունների տեսանկյունից:

Մեկ անգամ չէ, որ մեր հասարակությունն ու քաղաքական ուժերը հաստատել են՝ ցանկացած դեպքում, երբ թեկուզ փոքրինչ վտանգ սպառնա մեր երկրին, մեր սահմաններին, մեր անվտանգությանը, մենք դառնում ենք միակամ, անկախ նրանից, թե ինչ վերաբերմունք ունենք օրվա իշխանությունների հանդեպ:

Բարեբախտաբար, այս օրերն էլ բացառություն չեն. ուրախալի է, որ հայաստանյան դասական ընդդիմությունը որևէ ապատեղեկատվություն չտարածեց, ընդհակառակը, իրենք էին կոչ անում մեր հանրությանը՝ չհավատալ կեղծ լուրերին, ապավինել միայն պաշտոնական տեղեկություններին:

Ավելին, ընդդիմադիր շատ գործիչներ սոցցանցերում տարածում էին բացառապես պաշտոնական տեղեկությունները, այդ թվում՝ ոչ միայն ՊՆ-ի, այլև այնպիսի գերատեսչությունների (օրինակ՝ ԱԳՆ-ի), որոնց գործունեությունը պարբերաբար քննադատում են:

«Փաստը» նաև տեղեկություններ ունի, որ ընդդիմադիրները կիրակի օրվանից, ադրբեջանական ագրեսիայի առաջին իսկ րոպեներից առավելագույնս օգտագործել են իրենց միջազգային կապերը՝ հստակ ու ճշգրիտ տեղեկություններ փոխանցելու, թշնամու ապատեղեկատվությունը չեզոքացնելու համար:

Մեզ հետ զրույցում մի քանի քաղաքագետներ նշում էին, որ այս օրերին ընդդիմությունը ցույց տվեց, որ չափազանց պատասխանատու է պետության առջև:

«Ընդ որում, իմ տպավորությամբ, հաճախ ավելի, քան շատ իշխանավորներ»,-ասաց նրանցից մեկը՝ հավելելով, որ, ցավոք, որոշ դեպքերում իշխանության առանձին սատելիտներ, իշխանությանը արջի ծառայություն մատուցողներ ու հենց իշխանական որոշ շրջանակներ ու քարոզիչներ առաջ են մղում ներքաղաքական օրակարգային թեմաներ՝ «սևերի» ու «սպիտակների» քաղաքականության շրջանակներում:

«Իրականում այսօր առաջին հերթին իշխանությունը պետք է հրաժարվի ներքաղաքական դաշտում և ներհասարակական հարաբերություններում ատելության մթնոլորտի տարածումից, բռնի ընդդիմության կողմից պարզված ձեռքը, մի կողմ դնի քաղաքական ու անձնական վերաբերմունքը»,-ասաց մեր զրուցակիցը:

Թրամփը հայտարարել է դիզելային վառելիքի «հսկայական ծավալներ» բաց թողնելու վերաբերյալ Եվրոպայի համաձայնության մասինԿրակոցներ՝ Երևանում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համարՍոցիալական ցանցերը վնասում են ժողովրդավարությանը. Ի՞նչ են ցույց տալիս հարցումներըՄեծ քեռիները կանգնած էին Հայաստանի մեջքին. Ալիևը նորից թիրախավորել է Մինսկի խմբինԱրդյո՞ք իշխանության երազանքն է ոչնչացնել բոլոր ընդդիմադիր քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանն ամեն գնով փորձում է խորացնել Հայաստանի կախվածությունն իր էներգետիկ համակարգից. Արմեն ՄանվելյանԵԽԽՎ զեկույցները, բացի դեկլարատիվ բնույթ կրելուց, պետք է ունենան հստակ հետևանքներ. Արեգ Սավգուլյան75 Ուսուցիչ-առաջնորդների հավաքագրման արշավը մեկնարկել էԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրերUcom-ը՝ Հայաստան – Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովի պաշտոնական գործընկերՆարեկ Կարապետյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում «ՀայաՔվեի» կուսակցական թևը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին Գավառում և Գորիսում Այնպես չէ, որ Եվրոպան ամբողջովին հաշտ է Արցախի բռնազավթման հետ. Աննա Կոստանյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհրդի անդամները հյուրընկալել են «Ժողովրդավարության միջազգային դիտարան» (IODA) եվրոպական անկախ փաստահավաք առաքելության ներկայացուցիչներինՌուբեն Մեհրաբյանը դատարանի որոշմամբ ներողություն է խնդրել Սամվել ԿարապետյանիցԱդրբեջանցին ԹՐԻՓՓ-ն է գուցե փորձարկել, բայց կիսատ է ստացվել․ Մենուա Սողոմոնյան«Արցախ» անունը հնչեցնելու համար պատժվում է ամբողջ եկեղեցական համակարգը. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում․ Արտակ Զաքարյան Հանգուցյալին սառը կոմպրես դնելուն է նման ԵՄ-ի օգնությունը, մաքսատուրքերը հանելը ոչինչ չի փոխում Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ներդնելու իր փորձը Երևանի մետրոպոլիտենի զարգացման գործումԳանգուղեղային վնասվածք ստացած տղամարդու կյանքը փրկել չի հաջողվելՀոկտեմբերի 2-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԳոռ Մինասյանն Ասիական խաղերում բավարարվեց բրոնզե մեդալովԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԱդրբեջանցուց վիրավորում ստացած քաղաքացու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ մանրամասներԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ Պուտին Մոլորված զինվո՞ր, թե՞ սահմանը հատած ու քաղաքացու վրա կրակած անձ․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է ԵրևանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումԱնհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել էՀայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենՎթար է. ջուր չի լինելուՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարըԴեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելիՊայմանագրային զինծառայող է մահացելՀայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու նիկոլի իշխանությանը դեմ չէ որ կալանավորվի. Աննա ՄկրտչյանՄենք պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրըՌուսաստանը Ֆինլանդական ծոցում կալանել է «Västerbotten» նավը«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից44-օրյա պատերազմից կարելի էր խուսափել, եթե բանակցություններում ճիշտ որոշումներ կայացվեին. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար ԱԱԾ-ն ասում է՝ ձերբակալվել է. երևի առոք - փառոք կհանձնեն Բաքվին. Մարիաննա ՂահրամանյանԵրկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցՀայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրաՇաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ
Ամենադիտված