Մենք ՀԱՊԿ-ին օգնության համար չենք դիմել, անսպասելի է, որ մարդիկ ինչ-որ սպասելիքներ ունեն. ԱԳ փոխնախարար
ՔաղաքականությունՊետք է արձանագրենք, որ մենք ՀԱՊԿ-ին օգնության համար չենք դիմել: Այս մասին այսօր՝ հուլիսի 17-ին, Միսկում հայ լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք պաշտոնական Երեւանը հիասթափված չէ՞ ՀԱՊԿ-ի հայտարարությունից, որն, ըստ էության, հավասարության նշան դրեց իր անդամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ:
«ՀԱՊԿ-ի կանոնադրության մեջ կա համապատասխան հոդված, որ երբ լինում է հարձակում, դու պետք է դիմես օգնության, մենք չենք դիմել: Մեր նպատակը լրիվ այլ էր՝ տեղեկացնել մեր գործընկերներին, թե ինչ իրավիճակ է: Ակնհայտ է, որ եթե ՀՀ սահմաններին եղել է սադրանք՝, նրանք պետք է տեղեկանան: Դրա համար ինձ համար անսպասելի է, որ մարդիկ ինչ-որ սպասելիքներ ունեն»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ խոսքը հայտարարության բովանդակության մասին է, փոխնախարարն ասաց. «Տվյալ պարագայում ՀԱՊԿ-ը ընդամենը արձանագրել է, որ իր ինքը կոչ է անում, որ դա կանգնեցվի, որովհետեւ հակառակ դեպքում, եթե մենք դիմենք, ինքը ստիպված է լինելու ներքաշվել»: