«Չկա հասարակություն, մենք «խալխ» ենք»․ արվեստագիտության դոկտոր Հենրիկ Հովհաննիսյանի 10 կարևոր մտքերը մեր մասին
Հասարակություն• Չկա հասարակություն, մենք «խալխ» ենք: Եթե չկա հասարակություն, չկա նաև հասարակական միտք:
• Ամբողջ Հայաստանը հարմարեցրած է միայն կերուխումի համար` ուր գնում ես` ռեստորաններ են, խորովածի փայտի խրձեր:
• Արտագաղթողների մի մասը կերուխումի սեղանից է վեր կենում` գնում:
• Արտագաղթի պատճառները խորն են. մարդիկ անպաշտպանությունից են փախչում, օրենքը չի գործում, չեն կարողանում աշխատել, աշխատում են, բայց նրանց կուլ են տալիս:
• Հայի տաղանդը ճշգրիտ գիտությունների մեջ է դրսևորվում: Երբ կորցնում ենք այդ շերտը, մեր մեջքը կոտրվում է:
• Էս հողը կրթված մարդ չի սիրում: Սիրեին` Աբովյանը գլուխը չէր առնի, փախչի:
• Ես երբեք քաղաքական ակտիվություն չեմ ունեցել, ես եղել եմ քաղաքացիական ակտիվիստ:
• Իմ լռությունն ինձ չեն ներում, դա ավելի խիստ քննադատություն է: Ես որոշել եմ ունենալ միայն դրական ելույթներ:
• Ոչ մի ողբերգություն չկա, եթե արվեստի մի տեսակ սկսում է մեռնել: Բնական է: Անտիկ գրանդիոզ թատրոնը մեռավ:
• Ոչինչ ողբերգական չէ այս աշխարհում: Ողբերգական միայն մի բան կա աշխարհում` մարդը, որ ծնվել է և մահկանացու է: Ահա ողբերգությունը: