ՄԻՊ-ը ԱԺ նախագահին է ներկայացրել սահմանամերձ գյուղերը հրետակոծելու մասին փաստահավաք աշխատանքները
ՔաղաքականությունՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այսօր ընդունել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին։
«Հանդիպման ընթացքում պրն Թաթոյանն ինձ ներկայացրել է ադրբեջանական զինված ուժերի կողմից Տավուշի մարզի Բերդ, Չինարի, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր և մի շարք այլ քաղաքացիական բնակավայրերը հրետակոծելու վերաբերյալ փաստահավաք աշխատանքների արդյունքները:
Մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ ձեռք բերված հավաստի տվյալները և ուսումնասիրությունների արդյունքները կուղարկվեն միջազգային կառույցներին»,- տեղեկացրել է Արարատ Միրզոյանը։