Թուրքիայում պայթյուններ են որոտացել․ զոհեր կան
ԱշխարհԹուրքական Մարդին նահանգում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել է առնվազն 6 խաղաղ բնակիչ և մոտ 50-ը տուժել են, հայտնում է Daily Sabah պարբերականը:
4-ը մահացել են Դիարբեքիր քաղաքի կենտրոնում ականապատ մեքենայի պայթյունի հետևանքով, ևս 2-ը մահացել են Մարդին նահանգում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ երկրի հարավ-արևելքում ոստիկանական մեքենա է պայթել: Վերջին տվյալների համաձայն, երկու դեպքում էլ խոսքը նույն պայթյունի մասին է:
Միջադեպը տեղի է ունեցել Սիրիայի հետ սահմանին: Նշվում է, որ հարձակումն իրականացրել են Քուրդիստանի աշխատավորական կուսակցության գրոհայինները:
Պայթյունների մասին լուրերը հակասական են: Հաղորդվում էր, որ 3 մարդ մահացել է, 50-ը տուժել են թուրքական Մարդին նահանգի հիվանդանոցի հարևանությամբ հնչած պայթյունի հետևանքով:
Միևնույն ժամանակ նշվում էր, որ երկրի հարավ-արևելքում պայթել է ոստիկանական մեքենա, արդյունքում վիրավորվել է ավելի քան 10 մարդ: