Սրընթաց զարգացում «Սասնա ծռերի» գործում
Հասարակություն«Ժողովուրդ» թերթը գրում է․
«Իրավապահ մարմիններին մոտ կանգնած «Ժողովուրդ» օրաթերթի հավաստի աղբյուրները հայտնում են, որ քաղաքական հրահանգն իջեցվել Է, ըստ որի՝ «ճառ ասողները» ազատ են արձակվելու, իսկ «գանգ կախողները» մնալու են կալանքի տակ։ Այսպես՝ երեկ հայտնի դարձավ, որ ՊՊԾ գնդի տարածքը գրավելու գործով կալանավորված 12 անդամի մեղադրանքներն ավելացել են։ Խոսքը նրանց մասին Է, ովքեր ունակ են հանուն իրենց ծրագրերի զենք վերցնել և ըմբոստանալ։ Իսկ բոլոր նրանք, ովքեր միայն քաղաքական ելույթներ են ունենում, այլ կարգավիճակում կհայտնվեն։ Ասել Է, թե իշխանությունների համար ռեալ վտանգ ներկայացնող կերպարները, այդ թվում՝ հանրային դեմքերը, տարիներով կմնան անազատության մեջ՝ ենթարկվելով ընդհուպ ցմահ ազատազրկման։ Ոստիկանների վրա հարձակումը չի ներվելու»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։