Հայերեն


Քննչական կոմիտեի տեսանկարահանող սարքերը ֆիքսել են, թե ինչպես է առանձնասենյակում քննիչն աշխատում Անդրիաս Ղուկասյանի գործով վկայի հետ

Հասարակություն

aravot.am

Անազատության մեջ գտնվող Անդրիաս Ղուկասյանի պաշտպան՝ փաստաբան Կարեն Մեժլումյանն օրեր առաջ Անդրիաս Ղուկասյանի հետ առերեսված «Հիմնադիր խորհրդարանի» համակիր Գեղամ Սահակյանի վերաբերյալ մի քանի տեղեկություններ փոխանցեց Aravot.am-ին: Ըստ նրա, Գեղամ Սահակյանը հայտնի է քրեական մի քանի գործերից: Նա նախկինում խարդախության ու փաստաթղթեր կեղծելու համար դատապարտված է եղել, իսկ խուլիգանության մեղադրանքով դատարանը չի դատապարտել, քանի որ որոշում է կայացրել նրան հարկադիր բուժման ենթարկել: Փաստաբանը, վկայակոչելով Դատալեքսում տեղադրված դատարանի որոշումը, ասաց՝ Սահակյանը տառապում է «Անձի պարանոիկ խանգարում» հոգեկան հիվանդությամբ, որի ախտանիշերից են ի թիվս այլնի` փաստերի աղավաղման ընդհանուր միտում՝ այլ մարդկանց գործողությունները ոչ ճիշտ մեկնաբանելով և անձի իրավունքների հետ կապված հարցերում ոչ ադեկվատ վերաբերմունք: Անդրադառնալով Անդրիաս Ղուկասյանի հետ առերեսման վերաբերյալ Գեղամ Սահակյանի պատմածներին, թե առերեսումը տեւել է մոտ իննը ժամ ու այդ ընթացքում կես ժամը մեկ ընդմիջվում էր Անդրիաս Ղուկասյանի սոված լինելու կամ հարցերի համար ճիշտ պատասխան ընտրելու համար փաստաբանի հետ քննարկելու պատրվակով, պարոն Մեժլումյանը պարզաբանեց. «Քմծիծաղ է առաջացնում առերեսման ընդմիջումների վերաբերյալ Գեղամ Սահակյանի ասածը: Նախ` ասեմ, որ հակված եմ մտածել, որ այդ անձի շուրթերով նախորդ և այս հարցազրույցներում իրենց ասելիքն են փորձել ասել քննիչը կամ իր պետերից որևէ մեկը: Առերեսման օրը Անդրիաս Ղուկասյանին մեկուսարանից դուրս բերվողների համար նախատեսված` «բոքսեր» կոչվող խուց են տարել ժամը 10:00-ին, որտեղից էլ ժամը 12-ի սահմաններում տարել են Արաբկիրի դատարան, որտեղից էլ բերել են քննչական կոմիտե և ժամը 15-ին արդեն այդտեղ էինք: Դադարներ եղել են, քանի որ մեր համար հանկարծակի էր, և մենք պետք է Անդրիաս Ղուկասյանի հետ կոնֆիդենցիալ քննարկեինք իրավիճակը և առաջադրման ենթակա հարցերը, քանի որ ես և Ինեսսա Պետրոսյանն այն փաստաբաններն ենք, որ որքան դադար մեզ մեր պաշտպանյալի հետ խորհրդակցելու համար անհրաժեշտ է, պետք է այդ հնարավորությունը մեզ տան, հակառակ դեպքում մենք փաստաբանության մեջ անելիք չէինք ունենա: Դադարներ նախաձեռնել ենք, բայց ոչ այդ հաճախականությամբ և ոչ հացի համար: Ասեմ, որ ժամը 10-ից մինչև վերջ Անդրիաս Ղուկասյանը սնունդ չի ընդունել, միայն երեկոյան` մի կոնֆետ: Նրա տեսքից պարզ երևում էր, որ իրեն վատ է զգում, սակայն ինքն այնքան ուժեղ է, որ ասում էր, որ լավ է զգում: Բանը հասավ նրան, որ գիշերը ժամը 23-ի սահմաններում առողջական վիճակը վատացավ, շտապ օգնություն եկավ, նրան ներարկեցին, ու թեև ես պնդում էի, որ այլևս հնարավոր չէ շարունակել քննչական գործողությունը և դեմ էի դրան, սակայն Անդրիասն իր մեջ ուժ գտավ և ցանկանում էր շարունակել հարցեր տալ, սակայն այլևս ի վիճակի չէր: Ես կատարվածը կգնահատեի խոշտանգում»: Փաստաբանի խոսքով, դադարների ժամանակ Գեղամ Սահակյանի հետ էլ առանձին սենյակում աշխատում էր քննիչներից մեկը, ինչը քննչական կոմիտեի երկրորդ հարկի միջանցքում տեղադրված տեսանկարահանող սարքերը ֆիքսել են: Անդրադառնալով Գեղամ Սահակյանի մեկ այլ հայտարարությանը, թե Անդրիաս Ղուկասյանի պաշտպանը քննիչի հետ վեճի էր բռնկվել՝ քննչական պետի ասածների համար՝ պարոն Մեժլումյանը պարզաբանեց. «Քննիչի հետ վիճել ասենք, թե բանավիճել, բայց Անդրիաս Ղուկասյանի իրավունքների ամեն մի խախտման փորձ փորձել ենք ձախողել և հայտարարություններ անել: Ասեմ, որ առերեսումն ի սկզբանե ապօրինի էր և վարույթն իրականացնող մարմինն ու Գեղամ Սահակյանը, հավանաբար, մտածել էին, որ նախկինում որևէ ցուցմունք տալուց հրաժարված Անդրիաս Ղուկասյանին կբերեն, կնստեցնեն, ու Գեղամ Սահակյանը իր սուտ ցուցմունքը կտա, իսկ Անդրիաս Ղուկասյանն էլ կհրաժարվի ցուցմունք տալուց, այդ ամենը կտեսանկարահանվի և … Սակայն ամեն ինչ այլ կերպ ստացվեց, իրենց համար չնախատեսված սցենարով գնաց: Ասեմ՝ այդ իննը կամ տասը ժամվա առերեսման ժամանակ Գեղամ Սահակյանը որևէ անգամ Անդրիաս Ղուկասյանի աչքերի մեջ չնայեց»: Հիշեցնենք, որ Գեղամ Սահակյանը Aravot.am-ին նաեւ պատմել էր, որ քննչականում հարցաքննվելիս իրեն ասել են՝ «գլխիդ կսարքեն, քեզ կներքաշեն այդ խաղերի մեջ» (խմբ. նկատի ունենալով «Սասնա ծռերին»), իր այդ հարցազրույցի տպագիր տարբերակը քննիչի սեղանին էր դրված: Կարեն Մեժլումյանն անդրադարձավ նաեւ այս հայտարարությանը՝ պարզաբանելով. «Այդ հարցազրույցի տպագիր տարբերակը մենք էինք ներկայացրել և պահանջել դրանում նշված գաղտնալսումների ձայնագրությունները, սակայն այդ հարցազրույցում նշված Տոնոյանը զարմացավ, թե ինչ ձայնագրության մասին է խոսք գնում և արդյունքում «պարզվեց», որ Գեղամ Սահակյանը ձայնագրությունների մասին «Առավոտի» լրագրողին չի ասել կամ լրագրողը իրեն լավ չի հասկացել… Անդրիաս Ղուկասյանը բազմաթիվ հարցեր է տվել Գեղամ Սահակյանին և բացահայտվեց վերջինիս ով լինելը, որի մասին Անդրիաս Ղուկասյանը մինչ այդ էլ ենթադրել է և հուլիսյան դեպքերից առաջ մոտ վեց ամիս ընդհանրապես նրա հետ որևէ շփում չի ունեցել: Վերջինս հայտնվել է Սասնա ծռերի կողմից ՊՊԾ գունդ մտնելուց հետո: Ասեմ, որ էլի հարցեր կան և պետք է տրվեն: Ինչ վերաբերում է անուններ և հանձնարարություններ տալուն, ապա նման բան ընդհանրապես չի եղել, դա կամ քննչականի փորձն է վարկաբեկել Անդրիաս Ղուկասյանին կամ էլ Գեղամ Սահակյանի վերը նշված հիվանդության սրացած դրսևորումն է` փաստերի աղավաղման ընդհանուր միտում՝ այլ մարդկանց գործողությունները ոչ ճիշտ մեկնաբանելով»: Պարոն Մեժլումյանը աբսուրդ համարեց Սահակյանի այն պնդումը, թե Անդրիաս Ղուկասյանը առերեսման ժամանակ պատմեց, թե Սարի թաղի դեպքերի ժամանակ Գեղամ Սահակյանն իրեն աջակցել է. «Գեղամ Սահակյանի կողմից վերը ասվածը աբսուրդ է, այսինքն` նա, կամ նրա շուրթերով քննչականը ասում է մի բան որն ընդհանրապես տեղի չի ունեցել: Ինչ հանձնարարություն, ինչ աջակցություն, ինչ բան, ինչ ներքաշել: Անդրիաս Ղուկասյանի հետ այս մասին մի քանի անգամ խոսել ենք, երեկ էլ առանձնատեսակցության ժամանակ նա ասաց, որ երբ Գեղամ Սահակյանը իրեն զանգահարեց և ասաց որ ցանկանում է հանդիպել, ինքը նրան ասել է, որ գտնվում է Երզնկյան 75 հասցեում, որտեղ ասուլիս է: Գեղամը գնացել է այդտեղ և հանդիպելով ասել, որ Սարի թաղում լույս չկա, գազ չկա, տրանսպորտ չկա անտանելի վիճակ է և մի քանի տղաներ ուզում են այդ հարցերի հետ կապված հանդիպեն իրեն, ինքն էլ ենթադրելով Գեղամ Սահակյանի ով լինելը, նրան ասել է, որ եթե նման խնդրի կա թող գրավոր դիմեն, որպեսզի քննարկվի և իրենց օգնությունը կարող է այն լինել, որ հարթակից կհրապարակեն դա: Այնուհետև Գեղամ Սահակյանը կրկին է զանգահարել և փորձել խոսակցության մեջ մտնել, սակայն Անդրիաս Ղուկասյանը կարճ է կապել, ասելով, որ ասելիքը գրավոր ներկայացնի: Ավելին կանխատեսելով, որ Գեղամ Սահակյանի հայտնվելուց հետո իրեն էլ են ձերբակալելու, 1-ին լրատվականին հրավիրել է և հարցազրույց տվել: Հավելեմ, որ փաստաբանական հարցմամբ դիմել եմ ԱԱԾ տնօրենին և ոստիկանապետին, որպեսզի Անդրիաս Ղուկասյանի հեռախոսների գաղտնալսումների ձայնագրությունները տրամադրեն: Անդրիաս Ղուկասյանը վստահ է, որ դեռևս 2015թ. հուլիսից իր հեռախոսները գաղտնալսվում են: Անդրիաս Ղուկասյանի դեմ այս շինծու մեղադրանքը, գործը «Սասնա ծռերի» գործին միացնելը վկայում է այն մասին, որ իշխանությունները մտադրություն չունեն նրա նկատմամբ քաղաքական հետապնդումը դադարեցնել, ավելին, փորձելու են շարունակել նրան կալանքի տակ պահելը, հավանաբար մինչև խորհրդարանական ընտրությունների ավարտը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Երեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինԻշխող ուժն իր առաջնորդի օրինակով շարունակում է գործել քաղաքացիների շահերին հակառակԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես Ֆորումին
Ամենադիտված