Արծրուն Հովհաննիսյանը՝ Նախիջևանի հատվածից հնարավոր ռազմական գործողությունների մասին
Հասարակությունյսօր մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով հարցին,
թե Թուրքիան Ադրբեջանի հետ միասին լայնածավալ ռազմական գործողություններ է ծրագրում Նախիջևաի կողմից,
ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը նշեց․
«Միգուցե նպատակներ ունեն, սակայն վաղաժամ է հստակ հայտարարություններ անել ռազմական գործողություններ ունենալու ծրագրերի մասին»
:
«Ամեն դեպքում, ՀՀ զինված ուժերը պատրաստ են ՀՀ ամբողջ սահմանագոտին պաշտպանել ցանկացած ոտնձգությունից»,- ընդգծեց Արծրուն Հովհաննիսյանը:
Ինչ վերաբերում է փաստին, որ «Չմիավորված պետությունների շարժման բյուրոն» իր հայտարարությամբ սատարել է Ադրբեջանի ռազմական ագրեսիան ՀՀ սահմանի դեմ, Հովհաննիսյանը նշեց
.
«Հարցը քաղաքական է, ես այնքան էլ լիազորված չեմ քաղաքական հարցերին պատասխանել, բայց չեմ կարծում, թե բյուրոն առաջին կազմակերպությունն էր, որ մեզ մեղադրում էր:
Ադրբեջանի դաշնակից պետությունների կողմից մեղադրանքներ էլի են հնչել:
Մեր դիվանագիտական աշխատանքի շնորհիվ նաև քաղաքակիրթ աշխարհի, պետությունների մի մասն ավելի սթափ ու ավելի ճիշտ գնահատական է տվել և մեղադրել ադրբեջանական կողմին, մասնավորապես խաղաղ բնակչությանը հրետակոծելու մեջ:
Այնպես էլ չեմ կարծում, թե առանձին առանձին բոլոր մեղադրողներին պետք է պատաս[անել»,-հավելեց Հովհաննիսյանը»:
Աղբյուր՝ yelaket.am Նյութի աղբյուրը` https://yelaket.am/am/article/6017/