Հայերեն


Այդ հարուստ չաչանակների հազար դրամանոց կռռոցը կտրեք, եթե կարող եք…

Հասարակություն

hraparak.am

ԱԺ քառօրյա նիստում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը մի փոքրիկ օրինակ բերեց.

«Մենք ստանում ենք զանգեր ընտանիքներից, որոնք ունեն ժամկետային զինծառայողներ, նրանք խնդրում են, որ իրենց չհանենք այդ վճարը տալու ցուցակից: Ես նրանց հասկանում եմ»:

Մենք էլ ենք հասկանում, ու ավելի քան լավ ենք հասկանում մեր ժողովրդի հոգեբանությունը: Չվերլուծելով զինվոր ունեցող ծնողի հուզաշխարհը, ասեմ, որ յուրաքանչյուր հայ իրեն զինվորի ծնող է համարում ու նույն կարգի զգացում է ապրում:

Հարգելի նախարար, մի՞թե դուք կասկածում էիք, որ հայ ծնողն իր վերջին շապիկը չի ուղարկի իր որդուն… Իր վերջին շապիկը: Բայց ձեր ասած խոսքում ենթատեքստ եմ տեսնում: Պետք չէ դնել այդ ենթատեքստը, որպեսզի շարքային քաղաքացիների մեջ կայծ գցեք: Մարդկանց հայրենասիրական նոտաներին խփել պետք չի, որովհետև հայ ժողովուրդը մի նոտա ունի՝ հայրենասիրություն: Գոնե դուք այդ նոտային մի խփեք:

Առանց այդ էլ նույն նոտան տարբեր մարդկանց կողմից այնքա՜ն են թրթռացնում, որ մարդիկ այդ ձայնից անգամ փախչել են ուզում:

Դուք չե՞ք նկատում, որ հայրենասիրությունից ավելի շատ խոսում են այնպիսի մարդիկ, որոնց հասարակությունը չի սիրում, որոնց տղաները չեն ծառայել Բանակում ու ապրում են լիակատար դրախտային պայմաններում: Անուններ չթվարկեմ, դուք ավելի լավ գիտեք այդ խավին: Ուղղակի խնդրում եմ, եթե հնարավոր է, արգելեք նրանց խոսել, 1000 դրամի վերաբերյալ խորհուրդներ տալ, ճառեր արտասանել, հոգնել ենք նրանց ձայնը լսելուց, նրանց բերանի տաք գոլորշին ներշնչելուց: Նրանք խանգարում են գործին: Այդ հարուստ չաչանակները խանգարում են՝ անգամ իրենց ներկայությունը զգացնել տալով:

Քրիստոսի պես մեր զինվորների մայրերը, զինվոր տվող ընտանիքները, շարքային քաղաքացիները իրենց խաչը տանում են: Տնքում է ծանր բեռ տանողը, ընդվզում է ծանր բեռ տանողը: Առանց բեռի քայլողն ի՞նչ իմանա բեռի ծանրության մասին:

Հազար ներողություն, բայց մի կոպիտ օրինակ եմ բերում : Էշը որ էշ է, էլի երբ ծանր բեռան տակ կողքից բզում են, քացի է տալիս… Բայց բեռ տանող, ծանր բեռ տանող մարդկանց անընդհատ բզել, ասելով՝ արագ գնա… հազար դրամն ի՞նչ է, դա ի՞նչ մի քաշ է… Ու բզողներն էլ ովքե՞ր են՝ մարդիկ, ովքեր առանց բեռի կյա՜նք են վայելում…

Այդ հարուստ չաչանակների հազար դրամանոց կռռոցը կտրեք, եթե կարող եք…

Իսկ մենք հասկանում ու ավելի լավ ենք հասկանում զինվոր ունեցող ընտանիքների զանգերի իմաստը, որը կժից թափվող տխուր լացի է նման… Մաքուր ու անկեղծ: 

Հասմիկ Բաբաջանյան

Երեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինԻշխող ուժն իր առաջնորդի օրինակով շարունակում է գործել քաղաքացիների շահերին հակառակԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես Ֆորումին
Ամենադիտված