Սերժ Սարգսյանի «ռուսական երազանքը»
Քաղաքականություն«Ռուսաստանն այսօր» գործակալության ղեկավար Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը բավական ուշագրավ հայտարարություն է արել ապրիլյան պատերազմի օրերին Ռուսաստանի պահվածքի վերաբերյալ՝ այն բնորոշելով «հավասարակշիռ» և հայտարարելով, որ այն, ինչ արեց Ռուսաստանը, միակ բանն էր ապրիլին ստեղծված վիճակում:
Ուշագրավն, իհարկե, այդ հայտարարությունը չէ, այլ դրան «ուղեկցողը»: Սերժ Սարգսյանը նշում է, որ Ռուսաստանի «հավասարակշիռ» պահվածքը միանշանակ ընկալում չունեցավ Հայաստանի հասարակության շրջանում, որի ճնշող մեծամասնությունը համոզված էր, որ Ռուսաստանը վտանգի դեպքում կլինի մեր կողքին: «Բայց, ինչպես ասում են, երազելը վնաս չէ»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը:
Շարունակությունն՝ սկզբնաղբյուրում