Ուկրաինայի նախագահը ցինիզմ է որակել ռուսների հայտարարությունները
ԱշխարհՈւկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հերքում է ռուսական կողմի մեղադրանքներն առ այն, որ Ուկրաինան Ղրիմում նախապատրաստել է ահաբեկչություն։ «Նման հայտարարությունները ցինիկ ու անիմաստ են, և ավելի շատ միտված են ագրեսիա հրահրելու Ուկրաինայի նկատմամբ», - ընդգծել է Պորոշենկոն։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ղրիմում ռուս ուժայինները 2 անգամ մարտի են բռնվել ուկրաինացի դիվերսանտների հետ, որի արդյունքում զոհվել էին 1 ռուս զինծառայող և ԱԴԾ 1 աշխատակից։ Դիվերսանտների նպատակը, ըստ ռուսական աղբյուրների, Սիմֆերոպոլ- Յալթա մայրուղու վրա ռուսական պատվիրակության կորտեժը պայթեցնելն էր։