Հայերեն


Խորհրդարանական դիվանագիտության փոխարեն աշխատում է արտախորհրդարանական դիվանագիտությունը

Քաղաքականություն

Իր հայտնի ելույթներից մեկում Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ինքն ու իր ղեկավարած քաղաքական ուժը «իզմեր» չունեն, ինչն իր հերթին խոսում է Փաշինյանի իշխանության անբովանդակ և անգաղափար լինելու մասին։ Միաժամանակ այսօրվա իշխանությունները ոչ մի միջազգային կազմակերպության չեն անդամակցում և չունեն գրեթե ոչ մի կապ։ Փորձագիտական շրջանակները պարբերաբար արձանագրում են, որ փաստացի ամբողջովին ձախողված է խորհրդարանական դիվանագիտությունը, և ամբողջ բեռը մնացել է բացառապես ԱԳՆ-ի վրա։ Սակայն արտգործնախարարությունը, ինչպես ասում են, լիարժեք «չի ձգում», քանզի իշխանական թիմում համագործակիցներ չունի: Այս ամենի արդյունքի ականատեսը դարձանք վերջին տասնօրյակում, երբ տեսնում էինք, թե ինչքան անատամ ու անարդյունավետ է օրվա քաղաքական թիմի ու պատասխանատուների վարքագիծը դիվանագիտական հարթակներում։ Ի հետևանս, խորհրդարանական դիվանագիտության փոխարեն աշխատում է արտախորհրդարանական դիվանագիտությունը, որն իր մեջ ընդգրկում է արտախորհրդարանական ուժերն ու հայկական սփյուռքի կառույցները: Ինչպես հայտնի է, հուլիսի 12-ից սկսյալ Ադրբեջանը պարբերաբար դիմում է սադրանքների: Սա հերթական անգամ հայ քաղաքական դաշտում կոնսոլիդացիոն գործընթացների կատալիզատոր հանդիսացավ։ Արբեջանական ագրեսիայի առաջին իսկ րոպեներից ՀՀ-ում գործող ընդդիմադիր սեկտորն առավելագույնս օգտագործել է իր միջազգային կապերը՝ հստակ ու ճշգրիտ տեղեկություններ փոխանցելու, թշնամու ապատեղեկատվությունը չեզոքացնելու համար: Ընդհանուր այս ֆոնին նկատելիորեն ակտիվ էր ՀՀԿ-ն, որն իր քաղաքական կապերն ու միջազգային գործընկերային միջոցները ներդրեց ՀՀ անվտանգությանը վերաբերվող առաջնային նշանակության իրադրության վերաբերյալ Եվրոպայից գնահատական ու հայտարարություն ստանալու համար։ Հատկապես կարևոր էր ԵԺԿ հայտարարությունը, որում նշված էր․ «Մենք խորապես մտահոգված ենք հայ-ադրբեջանական սահմանի վերջին էսկալացիայի կապակցությամբ։ Այս հակամարտությունը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մանդատի և նրանց առաջարկած Հիմնարար սկզբունքների շրջանակներում»։ Նախ՝ ընդգծենք, որ ԵԺԿ-ն, որպես Եվրոպական տարածքի ազդեցիկ և ամենամեծ քաղաքական ընտանիք, իր տասնյակ կուսակցությունների երկկողմ և բազմակողմ համագործակցության ձևաչափերն է իրականացնում ԵԺԿ-ին անդամագրված լիիրավ և դիտորդ անդամ կուսակցությունների հետ: Նշենք, որ ՀՀԿ-ի հետ ԵԺԿ համագործակցությունը բավականին հաջող կիրառական դրսևորումներ ունի։ Օրինակ՝ դեռևս ՀՀԿ իշխանության տարիներ մի շարք հարցերի հետ կապված ԵԺԿ-ից տարբեր հայտարարություններ են հնչել։ Ցանկացած նորմալ ու կայացած կուսակցություն, հատկապես այնպիսի կառույց, որը կրում է կոնկրետ գաղափարախոսություն և ունի տեսլական, փորձում է իր գործունեության ընթացքում աստիճանաբար ակտիվացնել իր կապերը արտասահմանյան քաղաքական ուժերի և քաղաքական միավորումների հետ համագործակցելու և գործընկերային կապեր հաստատելու նպատակով։ Ըստ էության, այդ օրերին ընդդիմությունը ցույց տվեց, որ չափազանց պատասխանատու է պետության առջև: ՀՀԿ-ն և արտախորհրդարանական այլ քաղաքական միավորներ վերջին օրերին իրենց ցուցաբերած վարքագծով ապացուցեցին, որ նրանց մոտեցումները պետության անվտանգային հարցերի հետ կապված միանշանակ են և ամեն ինչ անում են հանուն պետականության, ոչ թե առաջնորդվում կուսակցական կամ քաղաքական ամբիցիոզ շահերով։ Այս օրերի ցուցաբերած վարքագիծը փաստում է, որ տվյալ կառույցը ունի պետականամետ դրսևորում և այս օրերին իշխանության կողմից հնչող ուղղորդված գնահատականներն ու անհիմն մեղադրանքները փաշինյանական իշխանության պոպուլիզմի դրսևորման հերթական ձևաչափն էին։ Այս ամենի հետ մեկտեղ հավելենք, որ իշխանական ճամբարից շարունակում են հնչել կոշտ ու կտրուկ գնահատակններ, թե «ընդդիմությունը սպասարկում է հակառակորդի շահերը» կամ «հինգերորդ շարասյանը պետք է լիկվիդացնել»։ Կարծում ենք՝ ավելի քան պարզ է, որ երկրի կառավարումը տապալած իշխանությանն այլ բան չի մնում, քան շարունակել զբաղվել շարքային պոպուլիզմով ու սեփական օրեցօր, ժամ առ ժամ փլուզվող վարկանիշը գոնե մի քիչ փրկելու համար շարունակել հարազատ դարձած ոճը, այն է՝ նորանոր ներքին «թշնամիներ» հորինել և հասարակության մեջ անընդհատ ատելություն ու պառակտում սերմանել:

Անդրանիկ Կարապետյան

Չեմ բացառում, որ հերթական Օրեշնիկը ընկնի Բայրաքթարի գործարանի վրա. Ավետիք Չալաբյան 37 փաթեթ թմրամիջոց իրացնելու համար 2 անձ է կալանավորվել ՀԱՊԿ-ը պարտավոր չէր պատերազմել Ղարաբաղի համար, Հայաստանը այն չէր ճանաչել որպես անկախ պետություն. Պուտին «Երբեմն կյանքն, իրոք, ավելի լավը չի կարող լինել»․ Իվետա Մուկուչյանը նոր ֆոտոշարքում շեշտել է իր կազմվածքի առավելությունները Մեքենաների կատալիզատորների արտահանման արգելքը երկարաձգվեց Ավտովթար Երևանում՝ 4 մեքենայի մասնակցությամբ Բորելն ավարտում է աշխատանքը ԵՄ դիվանագիտության ղեկավարի պաշտոնում Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս և այլ ավտոճանապարհներին բուք էԵվրախորհրդարանը կոչ է արել Վրաստանում նոր ընտրություններ անցկացնելՏարադրամի փոխարժեքները` նոյեմբերի 28-ինՄենք մերժում ենք Փաշինյանի անհայրենիքությունը. Մենուա ՍողոմոնյանՀայտնի է` ինչ հոդվածով է մեղադրանք առաջադրվել Ռոբերտ Քոչարյանին ու Յուրի Խաչատուրովին «Մարտի 1»-ի գործովՀունգարիայում կստեղծվի ՀՀ դեսպանություն, նստավայրը` ԲուդապեշտԱրդշինբանկը նվիրաբերում է 120 մլն. ՀՀ դրամ «Հայաստան» համահայկական հիմնադրամինԵրկրաշարժ՝ Թուրքիայում«Օրեշնիկի» զանգվածային կիրառման դեպքում հարվածի հզորությունը համադրելի կլինի միջուկային զենքի հետ. ՊուտինՍասունիկ գյուղում կեղտաջրերը հոսում են խմելու ջրի համար նախատեսված տեղով. ShamshyanՈրքան մարշալ Պետենն է Ֆրանսիային խաղաղություն բերել, այնքան էլ Փաշինյանի ադրբեջանացման օրակարգն է խաղաղության․ Շարմազանովը՝ դեսպանինԻսրայելը «անվտանգության գոտի» է ստեղծում ԼիբանանումՋուր չի լինելու Երևանում և մարզերումՎաղը Երևանի ժամանակով 12:00-ից ֆեյսբուքյան իմ էջում ուղիղ եթերի ռեժիմով կարող եք հետևել Ռուսաստան-Հայաստան հասարակական 2-րդ ֆորումի աշխատանքներինՓաշինյանը փորձում է լուծարել հայոց պետությունը․ Հովհաննես Իշխանյան20% քեշբեք ամենասիրված խանութներից՝ Ամիօ բանկի Mastercard քարտերով Ավստրալիան գործարկել է ճկուն պերովսկիտային արևային վահանակների փորձնական արտադրություն Գնի՛ր ավիատոմս Ակբա բանկի Mastercard-ով և ստացի՛ր 20% քեշբեք Հայաստանը շարունակում է հակառուսական կուրսը Ռուսական հատուկ ծառայությունը երկրորդ անգամ է զգուշացնում Numbeo-ի վարկանիշը. ոչ արժանահավատ թվերով փորձում են մանիպուլացնել Ինչո՞ւ է աճում դոլարի փոխարժեքը Այն, ինչ Փաշինյանն անվանում է «Իրական Հայաստան», իրականում «խեղճ ու կրակ», «կիսագրագետների և վախկոտների» Հայաստանն է․ «Հայաքվե»Վարչախումբը փորձում է իր մեղքը դնել բոլորիս վրա․ Մենուա Սողոմոնյան«Կարծես թե գործ ունենք խուճապային գործողությունների հետ հարկային վարչարարության տեսքով». «Փաստ» Պարտքն անընդհատ ավելացնում են, իսկ պետության ու ժողովրդի համար էական կամ կարևոր որևէ խնդիր չեն լուծել. «Փաստ» Առա՛նց Սյունիք՝ Հայաստան չի կարող լինել․ Խաչիկ ԱսրյանԵվ ակնկալում եք, որ նրանք ատամներով չպաշտպանե՞ն իրենց աթոռները. «Փաստ» Վրացի ընդդիմադիր առաջնորդը հայերի մասին ոչ կոռեկտ արտահայտություններ է արել. «Փաստ» Վահան Քերոբյանը վաճառել է menu.am-ը. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանը չի կարող զարգացնել երկիրը. նա ղեկավար չէ, կառավարիչ չէ ու այդպիսին երբեք չի եղել». «Փաստ» COP29-ի յուրատեսակ «շարունակություն» արդեն Հայաստանում. էլի շարունակում են Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնել. «Փաստ» Աբովյանի 34-ամյա բնակիչը ձերբակալվել է ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով (տեսանյութ) Թրամփի երդմնակալությանը ՌԴ-ից հատուկ ներկայացուցիչ չի լինի Ադրբեջանը սպառնում է «համապատասխան դիվանագիտական ​​միջոցներ կիրառել» ի պատասխան Լեհաստանի նախագահի՝ հայ-ադրբեջանական սահման այցին Արցախի Տանձատափի եկեղեցին ոչնչացնելով՝ Ադրբեջանը վերացնում է երկրամասի հայկականությունը ցուցող վերջին վկայությունը Առաջին ձյուն․ ի՞նչ տեղի ունեցավ երեկ՝ տեղումների հետևանքով (տեսանյութ)Հայտնում եմ, որ այդ մեքենաներն ու դեպքը իմ և իմ ընտանիքի անդամների հետ որևէ կապ չունեն․ Արմեն Փամբուխչյան Փաշինյանը չի մասնակցի վաղն Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Դատարանը մերժել է Տիգրան Եգորյանի և «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի հայցն ընդդեմ լրագրող Դավիթ Սարգսյանի. փաստաբան Ռուսական արժույթը հերթական լուրջ անկումն է ապրում. ռուբլին 4-րդ օրն անընդմեջ կորցնում է արժեքը Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին Վստահության և թևաթափության կախարդական փակ շղթան մեզանում. Մհեր Ավետիսյան
Ամենադիտված