Արթուր Գրիգորյանը միացել է «Փյունիկ»-ին
Սպորտ«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը պայմանագիր է կնքել 27-ամյակիսապաշտպան Արթուր Գրիգորյանի հետ։
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է «Գանձասար-Կապանը»: Գրիգորյանը 2011-14թթ․ հանդես է եկել նաև «Փյունիկում»։
Բացի «Փյունիկից» և «Գանձասար-Կապանից», Արթուր Գրիգորյանը խաղացել է նաև «Միկա», «Ուլիս», «Ալաշկերտ» և «Արցախ» ակումբներում։