Հարկ եղած դեպքում համակարգային թերացումներին Վանեցյանն առավել մանրամասն կանդրադառնա
Քաղաքականություն«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի կարծիքով Հայաստանի ընդդիմությունն արտաքին վտանգի դեպքում պետության շուրջ միավորվելու քայլն անգամ չի ընդունվում իշխանությունների կողմից: Եվ ցավալին այն է, որ նույնիսկ այդ ընթացքում է ընդդիմությունը շարունակել թիրախ լինել իշխանական ֆեյքերի և ֆեյքերի գործառույթ իրականացնող որոշ պետական պաշտոնյաների կողմից: Ստացվում է, որ արտաքին թշնամուն թողած, իշխանական ուժերը նույն այդ օրերին զբաղված են եղել երկրի ներսում թշնամիներ փնտրելով և այլ տափակաբանություններով, ինչը Վանեցյանի համար հասկանալի մոտեցում չէ։ Նա կարծում է, որ դեռ ժամանակ կունենան վերլուծելու, թե ինչու է անվտագության համակարգը թերանում իր գործառույնթերն իրականցնելիս։ Թերացումների երևացող կողմից բացի, կան ավելի խորքային խնդիրներ, որին հարկ եղած դեպքում Վանեցյանն առավել մանրամասն կանդրադառնա: