Ռուսաստանն օգոստոսի 1-ից կսկսի միջազգային ավիաչվերթները
ԱշխարհՌուսաստանն օգոստոսի 1-ից սկսում է միջազգային ավիաչվերթները։ Այս մասին հայտնել է ՌԴ վարչապետի մամուլի խոսնակ Բորիս Բելյակովը։
Չվերթները կկայանան Մոկվայի, Սանկտ-Պետերբուրգի և Դոնի Ռոստովի օդանավակայաններից։ Երկրների ցանկը, որոնց հետ կսկսվի ավիահաղորդակցությունը, կտրվի ավելի ուշ։
Ընդգծենք, որ մարտի 27-ից Ռուսաստանը փակեց իր օդային սահմանը, որը պայմանավորված էր կորոնավիրուսի պանդեմիայով։