Բենզինի գներն իջեցնողը Հարություն Փամբուկյանն է. «Փաստ»
Տնտեսություն«Փաստ» օրաթերթը գրում է.
«ԱԺ պատգամավոր, նախկին բանկիր, մի շարք ՍՊԸ–ների սեփականատեր, գործարար Հարություն Փամբուկյանը մի օր փակեց իր գրասենյակներն ու հեռացավ Հայաստանից: Բնակվում էր Ռուսաստանում` Մոսկվա քաղաքում:
Նախորդ կառավարության հրաժարականից հետո Հարություն Փամբուկյանը Երևանում գրանցեց իր նոր ֆիրման:
Իսկ Կարեն Կարապետյանի կառավարման առաջին իսկ օրերին Փամբուկյանն սկսեց բենզին ներկրել Հայաստան:
«Փաստ»-ի հավաստի տվյալներով` հենց դա էլ նպաստեց բենզինի գների անկմանը: Ինչպես հայտնի է, հայտարարեց, որ նոր ներկրողների շնորհիվ ՀՀ–ում էժանացել են բենզինի գները:Եվ այս ամենի «քավորը» հենց Փամբուկյան Հարութն է: